Страницы

четверг, 3 декабря 2020 г.

Ծովային աղետներ


Ծովային աղետներ են համարվում նավերի խորտակումը։ Ծովային աղետի պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ, Գրենլանդիայի և Անտարկտիդայի մոտ անչափ շատ այսբերգներ են լողում, և այստեղ ծովային աղետները շատ հաճախ դրանց պատճառով են տեղի ունենում: Նավից չեն տեսնում այսբերգը և բախվում են նրան: Բացի այդ, ծովում հաճախ հանդիպում են ժայռեր: Դրանք ամբողջությամբ ջրով են ծածկված և անհնար է տեսնել նավից: Եթե​​նավը դրան բախվի, կարող է հատակը վնասվի և մեջը ջուր լցվի: Այսպիսի դեպքերում նավը հաճախ խորտակվում է:Հաճախ նավերի խորտակման պատճառը նավապետի և նրա վրա աշխատող անձնակազմի փորձի պակասն է: Երբեմն անփորձ նավաստիները օվկիանոսում հեռու են մտնում և, խոչընդոտի հանդիպելիս, չգիտեն ինչպես վարվել: Նման դեպքերում նրանք կարող են խորտակել նավը, և իրենք էլ զոհվել: Շատ ծովային աղետների մասին կան ֆիլմեր ինչպիսիք են օրինակ ՝ Տիտանիկը։ Հետաքրքիրն այն է, որ պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետը եղել է Հայաստանում։  1941 թվականի նոյեմբերի 7-ինՌուսաստանը հայտնաբերել էգերմանական ավիացիայի կողմից խորտակած «Արմենիա» ջերմանավը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: «Արմենիա» նավը խորտակվել է գերմանական օդուժի հարձակման արդյունքում: Պատմության խոշորագույն ծովային աղետի զոհերի թիվը, տարբեր հաշվարկներով, հասնում է 5-10 հազարի: Համեմատության համար նշենք, որ «Տիտանիկի» խորտակման արդյունքում մահացավ 1,5 հազար մարդ: Խորտակման պահին նավի վրա եղել են խորհրդային բանակի զինծառայողներ, բժիշկներ, փախստականներ, «Արտեկ» մանկական ճամբարի աշխատակիցները:  

  

 

Комментариев нет:

Отправить комментарий