Страницы

четверг, 17 декабря 2020 г.

Ժողովրդավարություն

 Ժողովրդավարության պատմական հիշողության մեջ առկա են 2 մոդել: Ուղիղ ժողովրդավարության պայմաններում լիրավ քաղաքացիներն ընտրությունների միջոցով ընդունում են քաղաքական որոշումներ, երբ հետագայում փոքրամասնությունը սկսում է ենթարկվել մեծամասնության կամքին: Ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում դելեգիրացման գործընթաց և ընտրվողներն ընտրողների առջև պատասխան են տալիս իրենց գործողությունների համար:

Օլիգարխիկ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս խոշոր սեփականատերերին անմիջական մասնակցուցուն ունենալ պետական կառավարման գործընթացում: Ընտրական իրավունքը ենթարկվում է սեփականության սահմանափակմանը: Նունյն հնարավոր է ասել նաև պլուտոկրատիայի վերաբերյալ, որտեղ ղեկավարող խավի կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է խոշոր կապիտալի շահը:

էգալիտար ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։

Սոցիալիստական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ. կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։

Լիբերալ /ազատական/, ինչպես նաև հաճախակի օգտագործվող բուրժուական կամ սահմանադրական ժողովրդավարությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա:

  • հասարակության համաձայնության և մեծամասնության կամքի արտահայտմամբ իրականացվող կառավարում;
  • պարբերաբար իրականացվող ընտրությունների ճանապարհով խաղաղ իշխանափոխություն;
  • հասարակական փոխզիջում և կոմպրոմիսի հաստատում;
  • քաղաքական որոշումների կայացման գործընթացում տեղեկատվական գաղտնիության առկայություն;
  • քաղաքական որոշում ների կայացման գործընթացի վրա քաղաքացիների ազդեցության հնարավորություն;
  • հակակշռի և զսպվածության համակարգի միջոցով մեծամասնության կողմից ամենաթողության կանխում;
  • իրավունքի գերակայություն;
  • մարդու քաղաքական, քաղաքացիական և սոցիալական իրավունքների երաշխավորում,
  • ընդդիմության իրավունքների երաշխավորում։

Իմիտացիոն ժողովրդավարությունը ևս ենթադրում է ժողովրդի իշխանություն, սակայն բավականին քիչ է մարդկանց ազդեցությունը որոշումների կայացման գործընթացի վրա, քանի որ մարդկանց մի մասը կարող է զրկված լինել ընտրական իրավունքից կամ ընտրված ներկայացուցիչները չեն սահմանում կառավարության ամբողջ քաղաքականությունը, կամ օրենսդիր իշխանությունն իրեն է ենթարկում գործադիր կամ դատական իշխանությունը, կամ դատական համարկարգը ի վիճակի չի լինում ապահովել սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքները[39]։ Այդ մոդելի բազմազանությունը հանդիսանում է գերիշխող կուսակցության համակարգով։

Комментариев нет:

Отправить комментарий