ՀՀ տարածքին բնորոշ բնական արտակարգ իրավիճակներ
Աղետները հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Տարերային աղետը` բնության ուժերի կամ երևույթների ազդեցությամբ առաջացած աղետ, ավերիչ բնական և բնական-անտրոպոգեն պրոցես (մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երևույթ կամ ընթացք) է, որի հետևանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալք:
Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած երկրակեղևում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։
Երկրաշարժ
Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։
Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) և ավերիչ (8 և ավելի բալեր)։
Սողանք
Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի և լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ընթացքների հետևանքով։
Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին և մանր) և ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր և դանդաղ)։
3. Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երևույթներ և ընթացքներ
Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։
Սելավ
Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի և փուխր բեկորային ապարների խառնուրդից և հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրևների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաև՝ քարակարկառների և անցկալների ճեղքման հետևանքով։
Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին և թույլ հզորությունների)։
Ձնահյուս
Լեռների զառիվար լանջերով դեպի ներքև արագ, հանկարծակի առաջացող ձյան և (կամ) սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի և առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։
Հեղեղում
Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետևանքով, ինչպես նաև ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։
Գետավարարում
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միևնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետևանքով և բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած և տևական ջրի մակարդակի բարձրացմամբ՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։
Հորդացում
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը կարող է բազմիցս կրկնվել տարվա տարբեր եղանակներին, բնութագրվում է ջրի ծախսի և մակարդակի կտրուկ ու կարճատև բարձրացմամբ և առաջանում է անձրևների և ձնհալքի հետևանքով՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։
Ջրակալում
Գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը խախտում է տարածքի բնականոն օգտագործումը, շինարարությունը և դրա վրա տեղադրված օբյեկտների շահագործումը։
Ջրածածկում
Գետավարարման կամ հորդացման ժամանակաշրջանում տարածքների ծածկումը ջրով
4. Վտանգավոր օդերևութաբանական երևույթներ և ընթացքներ
Մթնոլորտում առաջացած բնական երևույթներ և ընթացքներ տարբեր բնական գործոնների կամ դրանց միասնական ազդեցությամբ, որոնք ունեն կամ կարող են ունենալ խոցող ներգործություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։
Ուժեղ քամի
Օդի շարժումը երկրի մակերևույթի նկատմամբ այնպիսի արագությամբ կամ արագության հորիզոնական բաղադրիչով, որը 14մ/վ-ից ավելի է։
Փոթորկանք
Քամու կտրուկ կարճատև ուժգնացում մինչև 20-32 մ/վ, որն ուղեկցվում է փոխանցական (կոնվեկցիոն) ընթացքների հետ կապված դրա ուղղության փոփոխմամբ։
Փոթորիկ
Ավերիչ ուժգնությամբ և զգալի երկարատևությամբ քամի, որի արագությունը գերազանցում է 32 մ/վ։
Ցիկլոն
Օդի ցածր ճնշմամբ և քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արևադարձային գոտիներում և հանգեցնում ավերածությունների և մարդկային զոհերի։
Արևադարձային ցիկլոնի տեղական անվանումը՝ տայֆուն է։
Մրրիկ
20 մ/վ-ից ավելի արագությամբ երկարատև շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում և ավերածություններ ցամաքում։
Տևական անձրև
12-ից 48 ժամվա ընթացքում 70 մմ-ից ոչ պակաս հեղուկ տեղումների քանակ, որը կարող է առաջացնել գետերի հորդացումներ, ջրածածկումներ։
Ամպրոպ
Մթնոլորտային երևույթ, կապված հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ, ուղեկցվող երկնքի և երկրի միջև բազմաթիվ էլեկտրական պարպումներով, ձայնային երևույթներով, ուժեղ տեղումներով, երբեմն կարկուտով։
Մերկասառույց
Խիտ սառույցի շերտ, որն առաջանում է երկրի մակերևույթի վրա անձրևի կամ մառախուղի գերպաղած կաթիլների սառցակալման դեպքում:
Ուժեղ ձնաբուք
Երկրի մակերևույթի վերևում ուժեղ քամու միջոցով ձյան տարածում, հնարավոր է տեղացող ձյան հետ մեկտեղ, որը հանգեցնում է տեսանելիության նվազեցմանը և հաղորդակցուղիների խափանմանը։ 12 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանո
Комментариев нет:
Отправить комментарий