Страницы

четверг, 17 декабря 2020 г.

Ռուսները, թուրքերը և նրանց հետ մենք՝մի նավակում

 Հայաստանի անկախությունից հետո առաջ կանգնեցին 2 խնդիրներ՝ Ղարաբաղի հարցը և թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Քոչարյանի կառավարման ժամանահակահատվածում արհեստականորեն սառեցվում էր կոնֆլիկտի հանգուցալուծման և հայ-թուրքական երկխոսության գործընթացները։ Դիվանագետների կարծիքով նման անհեռատես և ազգավտանգ քաղաքականությունը դեռ խոր ուսումնասիրման և վերլուծության կարիք ունի։ Ղարաբաղյան հիմնահարցը և թուրքիայի հետ հարաբերությունները միանշանակ կապ ունի Հարավային Կովկաս, Մեծ Մերձավոր և Միջին Արևելքի աշխարհաքաղաքական և աշխարհաստրատեգիական հետաքրքրությունների բավիղներով։ Մեր համար այս հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով կախված է ռուսաստանի և թուրքիայի համագործակցության շրջանակներում։ Դատելով երկու երկրների վերջին կես տարվա շփումների տրամաբանությունից՝ կարելի է փաստել, որ նրանք պատրաստվում են երկարաժամկետ և բազմավեկտոր համագործակցության։ Այդ է վկայում Գյուլի փետրվարյան այցելությունը Մոսկվա, որի ընթացքում Մեդվեդևի հետ քննարկվեց հարցերի լայն սպեկտր․ միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը։ Մեզ համար ամենակարևորը Հարավային Կովկասի հակամարտությունների քննարկման փաստն է և մեկ էլ այն, թե Կրեմլի թույլտվությունը թուրքական միջնորդական առաքելությանը Ղարաբաղյան կոնֆլիկտում։ ռուս-թուրքական հարաբերությունները հուզում է Հայաստանի քաղաքական միտքը։ Ըստ հեղինակի ռուս-թուրքական հարաբերությունը ստրատեգիական է։ Քանի որ այդ հարաբերությունները ծանրացած է պատմության բեռը, և հետո ներկայիս գլոբալ հետաքրքրությունները հակառակ բևեռներում են։ Մեր դիվանագետները պետք է կարողանաին օգտագործել այս հարաբերությունները ի օգուտ մեզ։ Այսպիսով Հայաստանը և Ղարաբաղը ընդամենը մի ֆրագմենտ է թուրքական դիվանագիտության ծրագրերում։ Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանի մասին։ Անկարան ունի իր նպատակները և շահերը որոնք ոչ ոքի չի զիգի։ Սա ևս պետք է նկատի ունենան մեր դիվանագետներն իրենց հաշվարկներում և փորձեն խաղալ թուրք-ադրբեջանական հակասությունների վրա։ Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր շահերը, և չզիջենք դրանք ոչ ոքի։ 

Комментариев нет:

Отправить комментарий