Страницы

четверг, 17 декабря 2020 г.

Մեծն Գեթսբին

 Մեծն Գեթսբին գիրքը նրա մասին է թե ինչի է բերում չափազանց մեծ նվիրվածությունը և սերը մարդու հանդեպ։ Նա շատ էր սիրում մի աղջկա, որը նույնպես սիրում էր իրեն։ Նրանք իրար սիրել են նախքան պատերազմը, բայց Գեթսբին չէր վերադարձել Դեյզիի մոտ, և նա ամուսնացել էր ուրիշ տղամարդու հետ։  Մի գիշեր Գեթսբին և Դեյզինը վերադառնում էին դեպի Գեթսբիենց տունը, ավտոմեքենայի ղեկին նստած էր Դեյզին և նա միամիտ ավտոյի տակ է գցում իր ամուսնու սիրուհուն, որի գոյության մասին նա չգիտեր։ Ամուսինը ելնելով նախանձից խաբում է իր սիրրուհու իսկական ամուսնուն, որ իր կնոջ սիրեկանը Գեթսբին է։ Գեթսբին և Դեյզին այդ ամենից հետո որոշում էին, որ Դեյզին գնա իրենց տուն հանգստանա, և հետո զանգի Գեթսբիենց տուն և նրանք նորից միավորվեն։ Գեթսբին գնում է իր տունը, մտնում է լողավազան, լսում է հեռախոսազանգ և իրեն այդ պահին մեջքի հետևից կրակում են։ Վերջում պարզվում է ,որ այդ զանգը Գեթսբիինը չէր այլ իր ընկերոջ։ Այս պատմվածքից կարելի է եզրակացնել, որ վախը ավելի ուժեղ զգացողություն է քան սերը, որովհետև Դեյզինը վախենում էր փախչել Գեթսբիի հետ, որը իր վրա էր վերցրել այդ կնոջ մահվան մեղքը։ Գեթսբին նվիրել էր իր կյանքը ամբողջովին Դեյզիին, հանուն իրեն դարձել մեծահարուստ, ստեղծել խնջույքներ այն հույսով, որ Դեյզիին մի օր կգա դրանց և նրանք կրկին կհանդիպեն։ Պատմվածքը սովորեցնում է մեզ, որ նույնիսկ այն մարդը ում դու կարող ես համարել ամենահարազատը ( սա չի վերաբերվում մենակ սիրուն նաև վերաբերվում է ընկերներին) հանուն իր սեփական շահի երես կթեքի քեզանից։ Ամբողջ սերը, որ դու տալիս ես մարդկանց մի օր, երբ բախվի վախին կվերանա։ Այդ մարդիկ կմոռանան բոլոր ընկերական կապերը, սերը և այլն։ Դրա համար էլ ամեն մարդու պետք չի ասել ընկեր կամ կյանքի միակ սեր, պետք է ուղղակի այդ մարդկանց հետ ունենալ լավ և վատ օրեր, և երբ մարդը քո հետ կմնա մինչև վերջ միայն այդ դեպքում համարել նրան հարազատ։ 

Комментариев нет:

Отправить комментарий