Страницы

четверг, 17 декабря 2020 г.

Սպիտակ ձի

 

  1. Ըստ քեզ ի՞նչ ասելիք ունի պատմվածքը։ 

    Իմ կարծիքով պատմվածքը ունի 3 կարևոր իմաստ՝ 

    1․ Հեղինակը ցանկանում է ասել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր համար ինչ-որ թանկարժեք իր կամ անձ, որի համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի։ Այս պատմվածքում ձիու տերը ցանկանում էր, որ իր ձիուն չվերցնեն և այդ իսկ պատճառով վնասում է ձիուն։ 

    2․ Ամեն մարդ ունի իր սեփական կարծիքը արտահայտելու իրավունք, յուրաքանչյուր մարդ ազատ է յուրաքանչյուր քայլում։ Այս պատմվածքում ձիու տերը վնասում է իր ձիուն ցանկանալով, որ ձիուն չխլեն իրենից, եթե ձին համարենք մարդու մարմնացում ուրեմն հեղինակի ասելիքը այն է, որ մարդը կարող է անտեսել ուրիշի ցանկությունը իր իսկ շահի համար, չցանկանալով լսել դիմացինի կարծիքը։ 

    3․ Նաև կարելի է հասկանալ այս պատմվածքը այնպես, որ ամեն մարդ ազատության մեջ ունենում է լիովին ուրիշ տեսք քան գերության մեջ։ Այստեղ ձին լինելով իր տիրոջ տան մեջ գեղեցիկ էր, խնամված , բայց հենց իրեն տարան կտրեցին իր պոչը, մաշկը տերը պոկեց և այլն։ 
  2. Էսսե գրիր ազատության թեմայով՝ ելնելով «Սպիտակ ձին» պատմվածքի ասելիքից։ 

Ազատությունն ինձ համար կյանքից էլ թանկ է։ Ազատությունը մարդու համար պարզապես անհրաժեշտություն է։ Եթե ապրում ես անազատության մեջ, ապա ապրելդ պարզապես իմաստ չունի։ Ինչպես կենդանիներին է սխալ պահել անազատության մեջ, քանի որ նրանց տեղը բնությունն է, այնպես էլ մարդուն չպետք է զրկել իր ազատությունից։ Յուրաքանչյուր մարդ պետք է ազատ լինի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով և մտքով։ 

Комментариев нет:

Отправить комментарий