Страницы

четверг, 4 марта 2021 г.

Կրակատաու

 Կրակատաուի մասին

Կրակատաու, կղզի և գործող հրաբուխ Ինդոնեզիայում, Զոնդյան նեղուցում, Ճավա և Սումատրա կղզիների միջև։ Տարածությունը 10, 5 կմ2 է, բարձրությունը՝ 813 մ։
Կրակատաուն տիպիկ ստրատովուլկան է, ուստի միշտ ժայթքել է հզոր պայթյունների և հսկայական քանակությամբ մոխրի արտանետումների ուղեկցությամբ: Հրաբխի և հարակից շրջանների ուսումնասիրությունը պարզել է հզոր նախապատմական ժայթքումների հետքերը: Հրաբխագետների ենթադրությամբ ՝ հզորագույն ժայթքումներից մեկը տեղի է ունեցել 535 թվականին ։ Այս ժայթքումը հանգեցրել է երկրի վրա գլոբալ կլիմայական հետևանքների, ինչը նշված է դենդրոխրոնոլոգների կողմից, որոնք ուսումնասիրել են մոլորակի տարբեր շրջաններում հնագույն ծառերի տարեկան օղակները: Որոշ ենթադրությունների համաձայն ՝ այդ ժայթքումը, որն ուղեկցվել է  խոշոր փլուզմամբ բաժանել է Ճավա և Սումատրա կղզիները:Կրակատաուի ամենահայտնի ժայթքումները պատմական ժամանակաշրջանում տեղի են ունեցել 1680 և 1883 թվականներին: Վերջին ժայթքումը գրեթե ոչնչացրել է կղզին, որտեղ գտնվում էր հրաբուխը ։

1883 թվականի ժայթքում

1883 թվականին տեղի է ունեցել աղետալի ժայթքում, որը ոչնչացրել է կղզու մեծ մասը ։Հրաբխի կոնի զգալի մասը, որն ավելի վաղ հասել էր 2000 մ բարձրության, ավերվել է: Լեռնային ապարներն ու հրաբխային մոխիրը հասել են մթնոլորտի նոսր շերտերին մինչև 55 կմ բարձրության վրա և տարածվել մինչեւ 500 կմ շառավղով ՝ շուրջ 800 հազար կմ2 մակերեսով տարածքում: Ժայթքման ուժգնությունը ժայթքումների սանդղակով կազմել է 6 միավոր։ Մինչև 20 մետր բարձրությամբ ցունամիի հետևանքով հարևան կղզիներում զոհվել է 36 հազար մարդ ։Հրաբխի պայթյունի ուժգնությունը գնահատվում է տրոտիլի 100-200 մեգատոնն, ինչն ավելի քան 10 հազար անգամ գերազանցում է Հիրոսիմային ոչնչացրած պայթյունի ուժ.:Պայթյունից հետո կղզուց մնացել է երեք ոչ մեծ մաս ՝ Ռաքաթա, Սերթունգ և Ռակատա Կեչիլ կղզիները։

Աղբյուրներ՝Кракатау, Krakatau

Комментариев нет:

Отправить комментарий