Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։
Ահա հենց այս տողերով էլ հայտնի է Թումանյանի «Անուշ» պոեմը: Հեղինակը պոեմում ներկայացնում է հասարակության մտածելակերպը, անհատի ուժեղ ու թույլ կողմերը և իհարկե հավերժական սերը:
Պոեմում վառ ընդգծված է Մոսիի՝ Անուշի եղբոր բնավորությունը: Նա կարծես կառչած էր հասարակության կարծիքից. այսինքն պատվախնդիր էր: Մտածում էր ընտանիքի պատվի մասին, մտածում էր ՝ ինչ կասեն հարևանները, ընկերները: Ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկը սահմանել էր տվյալ օրենքները ու ինքը շարժվում էր դրանցով, իսկ եթե մտածեր, կլիներ արժանապատիվ, այսինքն կունենար սեփական կարծիքը ու ինքը ցույց կտար հասարակությանը, որ ուժեղ է ու կարողանում է տարբերել լավն ու վատը: Կարող ենք նկատել, որ Մոսիի արարքից հետո հասարակությունը նրան չարդարացրեց, բայց այդտեղ Մոսիին չենք կարող մեղադրել, քանի որ նա դարձել էր տվյալ ժամանակահատվածի սովորույթների զոհը: Նա մտածում էր այնպես, ինչպես այդ ժամանակ շատերը, գործում էր այնպես, ինչպես փոքրուց սովորել էր:
Պոեմի հիմքում սերն է, որը ավարտվում է դժբախտությամբ: Անուշն ու Սարոն նույնպես զոհ են դառնում սովորույթներին իրենց սիրո համար:
Комментариев нет:
Отправить комментарий