Страницы

суббота, 10 апреля 2021 г.

Հովհաննես Թումանյան, քառյակներ

 Հովհաննես Թումանյանը իր քառյակներում ամենից շատ խոսում է մարդու ագահության մասին, կապում է նրան տիեզերքի հետ, երբեմն մտածում ՝ այստե՞ղ է լավ, թե երկնքում: Մի շարք քառյակներ նվիրված են բնությանը, հայրենիքին: Այնքան է կապված բնության հետ, որ նկարագրում է կնունքը. իսկ կերպարները ամբողջովին բնության երևույթներ: Քառյակներում շատ է քննադատում վատը, վատ գործերը, անարդարությունը:

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ –
Մահը բռնում հանցավոր։

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Комментариев нет:

Отправить комментарий