Страницы

понедельник, 12 апреля 2021 г.

Անդաստան

 1.Գտիր բանաստեղծության մեջ այն տողերը, որոնցից երևում է, որ բանաստեղծն աշխարհին խաղաղություն է մաղթում։

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա:


2.Գտիր այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող ըլլա…

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրությո՜ւն թող ըլլա:


3.Գտիր այն տողերը, որտեղ սեր է մաղթում։


Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերում թող ըլլա…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգությո՜ւն թող ըլլա։


4.Համացանցում տեղեկություններ գտիր եկեղեցական Անդաստան արարողության մասին։


Արարողության ընթացքն է. Ավետարանի ընթերցումից հետո հոգևորականները զգեստավորվում են շուրջառներով: Արարողությունը սկսվում է երկու տներից բաղկացած քարոզով՝ «Վասն ի վերուստ խաղաղութեան և փրկութեան» և «Ի չորիս կողմանս» տյառնագրության կարգով: Հանդիսապետը՝ արարողությունը վարող հոգևորականը՝ ձեռքին խաչ ու գավազան, կանգնում է ատյանում` դեմքով արևելք: Մյուս հոգևորականները, ձեռքներին խաչ կամ Ավետարան (հանդիսավոր տոներին նաև մասունքներ), կանգնում են նրա երկու կողմերում: Սարկավագաց և դպրաց դասերը, բուրվառով, խաչվառով, մոմերով ու քշոցներով, կանգնում են նրանց դիմաց` դեմքով արևմուտք: Արարողությունն սկսվում է սարկավագի` հատուկ եղանակով երգվող քարոզով, որի ամեն մի տանը հանդիսապետը պատասխանում է «Տեր ողորմյա»-ով: Քարոզից հետո սկսվում է աշխարհի չորս կողմերի տյառնագրությամբ օրհնության կարգը: Արարողությունը ավարտվում է «Օրհնութիւն և փառք»-ով, «Սուրբ խաչիւս» քարոզով և «Պահպանեա» աղոթքով: Որոշ տոների ժամանակ հավարտ երգվում է շարական, ընթերցվում Ավետարան:


Ծաղկազարդի, Սբ. Զատկի, Հոգեգալստյան, Սբ Էջմիածնի և Վերափոխման տոների օրը, ըստ տոնացույցի, ննջեցյալների համար աղոթք է ասվում:


Տարվա վերջին անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Այն մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություններից մեկն է և լավագույն կերպով ներկայացնում է տոնի խորհուրդը՝ Խաչափայտի գերության վերադարձը և նրա միջոցով աշխարհի օրհության սրբազան իրողությունը:


5.Գտիր այն բառերը, որոնք գույն են հուշում. ո՞ր գույներն են երևում Վարուժանի «Անդաստանում»։

Կարմիր, կանաչ:

6.Վերը նշված առաջադրանքներիդ հիման վրա Էսսե գրիր «Անդաստան» բանաստեղծության շուրջ։

Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը մարդասիրական բնույթ ունի, այն վեր է ազգային-հայրենասիրական խորհրդից և ունի համամարդկային բնույթ: Բանաստեղծության մեջ հեղինակը իր հզոր խոսքի ուժով օրհնում է աշխարհի չորս կողմերը, ինչպես դա անում էին հին ժամանակների եկեղեցականները:


Комментариев нет:

Отправить комментарий