Страницы

среда, 12 мая 2021 г.

Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը

 Համեմատեք ՀՀ միջազգային դրությունը 1920թթ և 2020թթ-ին:

Հայաստանը 1920թ.-ին գտնվում էր շատ վատ վիճակում, հարևան երկրների հետ հարաբերությունները վատ վիճակում էին՝ Վրաստանը փորձում էր վերցնել Ախալքալաքն ու Լոռին, Ադրբեջանը ձգտում էր նվաճել Ղարաբաղը, Զանգեզուրը, Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ: Այդ խնդրում նրան օգնում էին  Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։ Հետագայում Ադրբեջանին հանձնվեց նաև Նախիջևանը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց Հայաստանը։

2020թ.-ին կարելի ասել, որ պատմությունը կրկնվեց, Թուրքիան օգնեց Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, իսկ Հայաստանը մենակ լինելով, ունենալով թույլ դիվանագիտություն, ինչպես նաև չունենալով նորագույն զինատեսակներ՝ պարտություն կրեց և կորցրեց Ղարաբաղի մի մասը: Բայց կա մի տարբերություն, որ 1920թ-ին Հայաստանը խորհրդայնացվեց, իսկ հիմա հույսեր կան, որ Հայաստանը դեռ կարող է պահպանել իր անկախությունը և հետ բերել կորցրածը…

Комментариев нет:

Отправить комментарий