Կազմե՛ք 1877-1878թթ պատերազմի ժամանակագրությունը: Ըստ ձեզ ի՞նչ դերակատարում ունեցան հայերը ռուսների հաղթանակի գործում:
1877 թ. ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։
1878 թ. հունվարի 4-ին ռուսները մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդին ու Ադրիանապոլիսը ու մոտեցան Կ.Պոլսին։
Մայիսի 20-ին ռուսները պաշարում են Կարսը, սակայն անհաջողության են մատնվում։
1877 թ. կրկին պաշարում է Կարսը և հետ գրավում այն։
1878 թ. փետրվարին գրավում են նաև Էրզրումը։
1878 թ. փետրվարի 19-ին Կ.Պոլսի մերձակա Սան-Ստեֆանո ծովափնյա ավանում կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Բալկանյան երկրները ստանում են անկախություն և ինքնավարություն։ Ռուսների է անցնում Բեսարաբիան, իսկ Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը։ Թուրքերը պարտավորվում են վճարել 310 մլն. ռուբլու ռազմատուգանք։
Բեռլինի կոնգրեսը տեղի ունեցավ 1878 թ. հունիսին։ Մասնակից երկրներն էին Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան, որոնք պաշտպանում էին Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։
Օսմանյան կայսրության արևելյան մասի (Արևմտյան Հայաստան) շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ: Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ: 1878 թվականի հունվարին Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին: Բարեփոխումներ տեղի չունեցան և դրանից հետո հայ մտավորականներ և հայ համայնքը, որը գաղթել էր Եվրոպա և Ռուսաստան, 1880-ական և 1890-ական թվականներին ստեղծացին կուսակցություններ և հեղափոխական միություններ, որպեսզի ճնշում գործադրեին Օսմանյան կայրության վրա և պաշտպանեին հայ ժողովրդի շահերը, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում:
Комментариев нет:
Отправить комментарий