Զուգահեռներ անցկացնել մերօրյա զինված պայքարի հետ:
Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):
Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության: Սակայն ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։
Այժմ Արցախի հայ բնակճությունը պայքարում է հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ Ադրբեջանական ագրեսիայի: Ադրբեջանին հովանավորում է Թուքիան, որը ձգտում է նվաճել Արցախը: Լավ զինված Թուրքական բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Հայերը կարողանում են հետ մղել հակառակորդի գրոհը, բայց Ադրբեջանաթուրքական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: Աշխարհը լուռ հետևում է և չի առձագանքում, որ հայերին բնաջնջում են: Հայ զինվորները հողն արյամբ են նվաճում:
Այս պատերազմը խիստ տարբերվում է Դավիթ Բեկի ժամանակի ազատագրական պայքարից, հրացաններով պատերազմին փոխարինում է ԱԹՍ-ն ու ՍՄԵՐՉԸ:
Комментариев нет:
Отправить комментарий