Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի հայերին վերաբերվող հոդվածները:Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը:
Սան-Ստեֆանիոյի պայմանագրի համաձայն ռուսական զորքին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում: Արևմտյան Հայաստանում պետք է բարեփոխմուներ անցկացվեր, և այդ ամենը պետք է վերահսկվեր Ռուսաստանի կողմից: Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին: Բեռլինի պայմանագիրը կարելի է ասել ամբողջությամբ հակասում էր Սան- Ստեֆանիոյի պայմանագրին: Պայմանագրում ասվում էր որ ռուսական զորքը պետք է անհապաղ դուրս գար «Հայկական մարզերից» և «Հայաբնակ վայրերից» և Հայաստան բառը չէր օգտագործվում, իսկ բարեփոխումները որ պետք է իրականցվեր Թուրքիայի կողմից, վերահսկելու էին Եվրոպական տերությունները: Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից:
Կարսի մարզը կազմվեց Կարս, Արդահան, Կաղզավան, Օլթի գավառներից:
Комментариев нет:
Отправить комментарий