Страницы

среда, 12 мая 2021 г.

Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները

 Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:

Եռյակ դաշինք եղել է ռազմական դաշինք Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև։ Այն տևել է 1882 թվականի մայիսի 20-ից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ սկիզբը՝ 1914 թվականը։ Ամեն անդամ խոստացել էր պաշտպանել մյուսներին այլ գերտերության հարձակումից, կամ Գերմանիային կամ Իտալիային Ֆրանսիայի հարձակումից։

Անտանտ, ռազմաքաղաքական դաշինք Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ ստեղծված որպես հակակշիռ Եռյակ միությանը՝ Գերմանիային, Ավստրո-Հունգարիային և Իտալիային։ Ձևավորվել է հիմնականում 1904-1907 թվականներին և մեծ տերությունների սահմանազատումն ավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին։

Ձեր կարծիքով՝ որոնք են պատերազմների գլխավոր պատճառները այսօր՝ 21-րդ դարում: Համեմատե՛ք պատերազմների բնույթւ նոր և նորագույն ժամանականերում:

Խոշոր տիրությունների վարած քաղաքականություն ի շահ սեփական երկրի, տնտեսական նոր շուկաներ ձեռք բերելը, զենքի վաճառքը, արտադրված զինատեսակների փորձարկումը իրական պայմաններում:

Պատերազմի բնույթը երբեք չի փոխվել և չի փոխվելու:

Комментариев нет:

Отправить комментарий