Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրիհայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջինհամաշխարհային պատերազմին:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում ռազմաքաղաքականխմբավորումներն իրենց և հակառակորդ տերությունների քաղաքացիներից կազմակերպումէին կամավորական-աշխարհազորային ստորաբաժանումներ: Այդ նպատակի համար չէինխնայվում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ բարոյական ու քաղաքական բնույթի խոստումներ:
1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցինհայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսականզորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և ԱրևմտյանՀայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորությաններքո։ Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնիհավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները(հրամանատար՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս:
Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլնրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմականտարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքայինգումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից:
Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, մեծզոհողությունների գնով զգալի ավանդի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ Անտանտիհակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներովըստ արժանվույն չփոխհատուցվեց: Այնուամենայնիվ, հայ ժողովրդի զավակներիարժանահիշատակ մասնակցությունը գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբերզորատեսակների կազմում ընթացած մարտական գործողություններին, ինչպես Ռուսականկայսրության, այնպես էլ նրա դաշնակից երկրների բանակների կազմում՝ նպաստեցհայկական ռազմական ուժերի սռեղծմանը և քսաներորդ դարի երկրորդ տասնամյակումհայկական պետականության վերականգնմանը: Հայ ժողովրդի քաջարի զավակները իրենցմարտական հմտությամբ և հերոսական սխրանքներով հարստացրել են հայ ժողովրդիփառավոր մարտական ավանդույթները:
Комментариев нет:
Отправить комментарий