Դպրոցը: Չնայած քաղաքական և սոցիալ–
տնտեսական ծանր իրավիճակին ու անասելի կո
րուստներին՝ Հայաստանում շարունակվել են նա
խորդ դարաշրջանի կրթական ավանդույթները:
Կրթական կենտրոններ են հիմնվել նաև հայկա
կան գաղթավայրերում:
XV դարասկզբին Հայաստանում կրթական
կյանքի կարևոր կենտրոն էր Տաթևի համալսարա
նը, որտեղ դասավանդում էր Գրիգոր Տաթևացին:
Դասավանդման համար օգտագործվում էին
թվաբանության, քերականության, մարդակազ
մության, աստղաբաշխության վերաբերյալ հայ և
օտար հեղինակների աշխատությունները: Տաթևի
համալսարանը եղել է վարդապետական աստի
ճան շնորհող առավել հեղինակավոր կենտրոնը:
Գրիգոր Տաթևացին 1408 թ. Տաթևից շուրջ հար
յուր ուսանողների հետ տեղափոխվում է Մեծոփա
վանք` նոր շունչ հաղորդելով Հովաննես Մեծոփե
ցու առաջնորդությամբ գործող դպրոցին: Այն գո
յատևել է մինչև XV դարի կեսերը:
XV դարի առաջին կեսին Սյունիքում գործել է
Հերմոնի դպրոցը` Հովհաննես Հերմոնացու առաջ
նորդությամբ: Հայաստանում գործել են նշանավոր
այլ դպրոցներ ևս: Դրանցից Երզնկայի Կապոսի
վանքի ուսումնական հաստատությունը որակվել է
որպես Հայաստան աշխարհում համայն հայոց ազ
գի «լուսատու»:
Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային
առաջընթացին նպաստում է XVII դարի սկզբներին
Սյունյաց աշխարհում հիմնված ևս մեկ հաստատու
թյուն` Մեծ կամ Հարանց անապատի դպրոցը:
Մովսես Տաթևացին 1620–ական թթ. հիմնադրում
է Երևանի Անանիա առաքյալի անապատը և Հով
հաննավանքի դպրոցը: Վերջինս թեև շուտով տե
ղափոխվում է Էջմիածին:
Հայկական դպրոցներ էին գործում նաև գաղ
թավայրերում՝ Ղրիմում, Նոր Ջուղայում և այլուր:
Տպագրությունը. Հակոբ Մեղապարտ: Տպագրու
թյան գյուտը նոր փուլ նախանշեց և անգնահատե
լի դեր ունեցավ մշակույթի զարգացման գործում:
XVI դարում հայ մշակույթի ամենախոշոր նվաճումը
Հակոբ Մեղապարտի կողմից հայկական տպագ
րության հիմնադրումն էր: Հայերեն առաջին տպա
գիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս տեսավ Վենե
տիկում 1512 թ.: Մերձավորարևելյան լեզուների մեջ
եբրայերենից հետո հայերենը դարձավ հաջորդ լե
զուն, որն ունեցավ իր տպագրական արվեստը:
Հայ տպագրության մեջ հաջորդ քայլը կատա
րում է դիվանագիտական առաքելությամբ Հռոմ
ուղարկված Աբգար դպիր Թոխաթեցին: Նա, հայե
րեն նոր տպատառեր պատրաստելով, 1565 թ. ան
ցնում է Վենետիկ, որտեղ էլ մեծադիր թերթի վրա
տպագրում է տոմարացույց:
Հայ գործիչները, օգտագործելով տպագրական
գյուտի ընձեռած հնարավորությունները, նոր ուղի
բացեցին հայոց մեջ լուսավորության տարածման
համար: Տպագրվեցին պատմական, հոգևոր, քերա
կանագիտական, բնագիտական, աշխարհագրա
կան և այլ բնույթի աշխատություններ:
Խաչատուր Կեսարացու ջանքերով 1638 թ. հայ
կական տպարան է ստեղծվում Նոր Ջուղայում: Այն
հիմնվել էր ոչ թե Եվրոպայից բերված, այլ ամբող
ջապես տեղում պատրաստված տպագրական գոր
ծիքներով:
Արվեստը: Հայաստանի քաղաքական և սո
ցիալ–տնտեսական վիճակն իր կնիքն էր թողել
նաև արվեստի զարգացման վրա: Այդուհանդերձ,
որոշ բնագավառներ շարունակել են որոշակի զար
գացում ապրել:
XV դարի աչքի ընկնող բանաստեղծ էր Մկրտիչ
Նաղաշը: Նա նաև եղել է լավ նկարիչ` նաղաշ, որից
էլ ծագում է նրա անունը: Խոշորագույն բանաս
տեղծ էր Նահապետ Քուչակը: Հաջողություններն
ակնառու էին մանրանկարչության բնագավառում:
Մեծ զարգացում է ապրել գորգագործական ար
վեստը: Հայկական գորգերն արտահանվում էին
շատ երկրներ: Հայտնի էին հատկապես «վիշապա
գորգերը»:
Հայտնի արհեստավորներ էին նորջուղայեցի
ները: Նրանք ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարին
նվիրեցին «Ալմաստե գահ»: Նոր ջուղայեցի Աստ
վածատուր (Բոգդան) Սալթանովը նկարիչ էր ռու
սական արքունիքում:
Նշանակալի զարգացում է ապրել նաև խաչքա
րային արվեստը: Հայ խոջաները Հին Ջուղայի
գերեզմանատանը կանգնեցրել էին ավելի քան 10 հա
զար խաչքար: Նրանց մի մասն արվեստի կատարյալ
գլուխգործոց էր: Ցավոք, մեր օրերում ադրբեջանցի
ջարդարարների կողմից լիովին ոչնչացվել է համաշ
խարհային արժեք ունեցող այդ հսկա գանձարանը
Комментариев нет:
Отправить комментарий