Առաջին համաշխարհային պատերազմից և դրան հաջորդած քաղաքացիականպատերազմից հետո Ռուսաստանի տնտեսությունը գտնվում էր խիստ ծանր վիճակում, ևառաջացել էր համակարգային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն, որն էլ ստիպեցԼենինին ժամանակավորապես դադարեցնել երկրում «սոցիալստական շինարարությունը» ևնոր քաղաքականություն մշակել, որն էլ փոխարինելու եկավ 1918-1922 թվականների ռազմական կոմունիզմին:
ՆԵՊ-ին անցնելու առաջին միջոցառումները իրականցրեցին գյուղատնտեսության ոլորտում։Արգելվեցին հացահատիկի ու այլ մթերքների բռնագրավումները, վերացվեցպարենմասնատրումը, ընդունվեց պարենահարկի մասին օրենքը։ Պետության տուրքըվճարելուց հետո գյուղացին իրավունք ուներ ազատ տնօրինելու ստացած բերքի ավելցուկը։1923-ին վերագործարկվում է Երևանի գինու-կոնյակի (ARARAT) կաշվի երկու փոքրգործարանները և մի շարք այլ ձեռնարկություններ։ 1923-24թթ-ի ընթացքում սկսվեցինՀայաստանի արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկի` պղնձաարդյունաբերությանվերականգնման աշխատանքները ինչի շնորհիվ շուտով Կապանում վերսկսվեց պղնձիձուլումը։ Խորհրդային երկրի կառավարման ժամանակ Ռուսաստանի գրեթե բոլորնահանգներում տասնյակ հազարավոր գյուղացիներ զինված պայքար սկսեցին բոլշևիկյանվարչակարգի դեմ։ Երկրում աղետալի վիճակ էր այդ ամենը փոխվեց , երբ սկսվեց Նէպը։ Այդժամանակ տնտեսությունը զարգացում ապրեց։
Նէպի կենսագործումը նպաստեց երկրի ճգնաժամի հաղթահարմանը: Հայաստանում այդտարիներին վերականգնվեց գյուղատնտեսությունը, սկսեցին դրվել արդյունաբերությանհիմքերը, որոշ չափով բարելավվեց ազգաբնակչության կենսամակարդակը: 1928թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913թ. մակարդակին:
Չնայած որոշ հաջողությունների նէպը շուտով կասեցվեց ստալինյան ղեկավարության կողմից: Նէպի ձախողման ու վերացման պատճառներն առավելապես կապված էին ոչ թետնտեսական, այլ քաղաքական և գաղափարախոսական խնդիրների հետ:
Պետությունը տարեցտարի մեծացնում էր իր միջամտությունը երկրի տնտեսական կյանքին. վերահսկվում էր գները, սահմանափակում ձեռնարկությունների ինքնուրույնությունը: Վերակենդանացվեց ռազմական կոմունիզմի ժամանակների գործելակերպը:
Տեխնիկատնտեսական հետամնացությունն արագորեն վերացնելու նպատակով որոշվեցիրականացնել արդյունաբերացում: Որոշվեց երկրի արդյունաբերացումն սկսել ոչ թե թեթև ուսննդի արդյունաբերություններից, ինչպես տեղի էր ունեցել զարգացած արդյունաբերականպետություններում, այլ ծանր արդյունաբերությունից: Նպատակտ ԽՍՀՄ-ը մեքենաներ ևսարքավորումներ ներմուծող երկրից դրանք արտադրող երկրի վերածելն էր:
Արագ արդյունաբերացման համար անհրաժեշտ միջոցները հնարավոր էր հայթայթել միայներկրի ներսում: Ֆինանսավորման աղբյուր դարձան խիստ ծանր հարկերը, վանքերի ուեկեղեցիների ունեցվածքի, թանգարաններում պահվող ազգային հարստությանբռնագրավումը: Աշխատավորներին տրվում էր չնչին աշխատավարձ:
Արդյունաբերացումն առաջացրեց բնապահպանական խնդիրներ: Հրազդան գետի վրակառուցված հիդրոէլեկտրակայաններն աշխատում էին Սևանից բաց թողած ջրի հաշվին, որըհանգեցրեց լճի մակարդակի իջեցմանը: Շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանըզգալի վնաս հասցրին քիմիական և լեռնամետաղաձուլական ձեռնարկությունների թունավորարտանետումները: Դժվարություններ էին առաջացել նաև հացամթերումների բնագավառում:
Քիմիական արդյունաբերության նոր կենտրոններ դարձան Ղարաքիլիսան և Երևանը: Ղարաքիլիսայում կառուցվեց խոշոր քիմիական կոմբինատ՝ կարբիդի և այլարտադրամասերով: 1933թ. Երևանում սկսվեց արհեստական կաուչուկի խոշոր գործարանիկառուցումը:
Արդյունաբերացման ուղղակի արդայունք էր բանվոր դասակարգի ևճարտարագիտատեխնիկական անձնակազմի քանակական աճը: 1928-1940թթ. բանվորներիթիվն ավելացավ 4,5 անգամ՝ հասնելով 92,4 հազարի:
Որպես խնդրի լուծման միջոց առաջարկվեց կոլեկտիվ տնտեսությունների կազմակերպումը:
Գյուղացուն զրկում էին տասնամյակներ շարունակ երազած հողաբաժնից և հարկադրում, որհրաժարվի դարավոր կենցաղավարությունից՝ հանուն կոլեկտիվ աշխատանքի և գյուղի«սոցիալիստական» վերակառուցման: Այսինքն գյուղացին օտարվում էր հողից: Հաստատվեցին ժամկետներ, որոնց ընթացքում պետք է իրականացվեր կոլեկտիվացումը: Սկզբում այդ գործընթացը պետք է ավարտվեր հացահատիկ արտադրող շրջաններում:
1929թ. նոյեմբերին Ստալինը, «Մեծ բեկման տարին» հոդվածում կեղծելով իրականությունը, ներկայացրեց՝ իբր գյուղում տեղի է ունեցել արմատական բեկում կոլեկտիվացման օգտին, քանզի միջակ գյուղացին, որը գյուղացիության մեծամասնությունն է, արդեն նախընտրում էկոլտնտեսությունը: Չնայած նրան, որ գյուղացին դե պատրաստ չէր սրան, Հայաստանիղեկավար մարմիններն անցան խնդրի իրականացմանը:
Ամեն տեսակի բռնություններ գործադրելով չքավոր գյուղացիներին ստիպում էինանդամագրվել կոլեկտիվ տնտեսություններին: Սրանով խախտվում էր կոլեկտիվացմանկամավորության սկզբունքը:
Այս ամենի արդյունքում գյուղացիությունը զինված դիմադրություն սկսեց՝ ի պատասխանբռնաճնշումների և հարկադրական կոլեկտիվացման: Հայաստանի առանձին շրջաններում՝Դարալագյազ, Շամշադին, Վեդի, Թալին, պայքարը կրում էր զինված բնույթ:
1930թ. մարտից մինչև մայիս ամիսները Դարալագյազի ամբողջ շրջանը գտնվում էրապստամբած գյուղացիների ձեռում:
Հակակոլտնտեսային շարժումն արտահայտվեց նաև գյուղացիների կողմից իրենցանասուններն անխնա կոտորելու ձևով: Այդ պայմաններում Հայաստանում խոշոր եղջերավորանասունների գլխաքանակը կրճատվեց 30%-ով:
Գյուղացիության ելույթները շուտով ճնշվեցին, սակայն իշխանությունները ստիպված էինհևաժարվել համատարած կոլեկտիվացման կարգախոսից:
Որպես ճնշման միջոց պետությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ սկսեցկիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը: Այդ ամենին ավելացավ 1932-1933թթ. ահավոր սովը: Դրանից ամենից շատ տուժեց Սևանա լճի ավազանի բնակչությունը: Ապրելումիջոց գտնելու համար հազարավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը:
Գյուղատնտեսության կոլեկտիվացումը տնտեսական վերելք չապահովեց, ընդհակառակը՝անկում ապրեցին նրա բոլոր ճյուղերը: Հանրային սեփականության համակարգը, նյութականշահագրգռվածության բացակայությունը չէին կարող աշխատանքի արտադրողականությունըբարձրացնելու խթան հանդիսանալ:
Комментариев нет:
Отправить комментарий