Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացելէ մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միությանհիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելովթագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այնտեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլկապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլգիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):
Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյանաղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլտեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որնէլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայիհիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» ևներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։
Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում: Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ինՍարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային(տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական տերության միասնական դիցարանիստեղծումը բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերիդուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել էմշտական կանոնավոր բանակով: Մենուայի օրոք Վանի թագավորությունը հասել էաննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել էշինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօրգործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:
Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպիԴիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու ևԱսորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել ԱրևմտյանԵփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին:
Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանիթագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայիավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչևանդրեփրատյան աջափնյա շրջաններ, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխիավազան:
Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա. 764–735 թթ.): Նրա օրոքտերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում. կախյալթագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանովհամադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:
Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սևծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայիկենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսիթագավորությունով` Միջերկրական ծով:
Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատուերկրների զորքերը:
Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ըվերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերությանախոյանը:
Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգիև բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ումերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել Ասորեստանիհետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ինարշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը:
Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստասորեստանյան աղբյուրների՝ մ. թ. ա. 708 թ-ին): Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջինհզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգիցանցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվելքաղաքաշինությանը:
Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասինտեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոքպետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որնասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։
Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որիցմեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում ևԱրարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմաններինեղացման մասին:Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակողսկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքերկան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմինկատարվել է պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան մ. թ. ա. 609 թ.:
Комментариев нет:
Отправить комментарий