Страницы

среда, 15 декабря 2021 г.

Դանիել Վարուժան

 Դանիել Չպուքքարյան – արևմտահայ բանաստեղծ , ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Վարուժանը գրաճանաչ է դարձել վարժարանում, իսկ հետո ուսումը շարունակել է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում: Գրողը մահացել է երիտասարդհասակում, սակայն ստեղծել է հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Դանիել Վարուժանը իր բանաստեղծություններով ցույց է տալիս իր ազգապաշտությունը: Ունեցել է ծանր կյանք, մայրը հիվանդ է եղել, հայրը բանտում էր: Պոլիսը նա տեսել է կարմիր սուլթանի կազմակերպած ջարդերի հետևանքները, ինչը ծանր տպավորություն է թողել: Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց,Վարուժանը գրել է՝

Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։


Վարուժանն ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ գրել է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ 1905 թվականին բանաստեղծը մեկնել է Բելգիա և ընդունվել Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիներին սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։  Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը մեծապես նպաստում է բելգիացիների բարձր կուլտուրան: Խորազնին ուսումնասիրում է XVII- XVIII դարերի ռեալիստական նկարչությունը: Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա տեղափոխվում Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը: Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

Комментариев нет:

Отправить комментарий