Страницы

среда, 15 декабря 2021 г.

Խոնարհ աղջիկը

«Խոնարհ աղջիկը» պատմվածքը պատմում է ուսուցչի և տասնհինգ տարեկան մի աղջկա՝ Խոնարհի, մասին։ Գործողությունները տեղի են ունենում Ձորագյուղում։

Պատմվածքը սկսվում է ուսուցչի խոսքերից․նա հիշում է տասներկու տարի առաջվա մի դեպք իր կյանքից, որը երբեք չէր կարող մոռանալ։ Նա նոր էր դուրս եկել բանտից և տեղափոխվել էր Ձորագյուղ, որպեսզի աշխատեր այնտեղ որպես ուսուցիչ։

Մի օր որոշելով գնալ որսի՝ գյուղի փորձառու որսորդներից մեկի հետ, նա հանդիպում է այդ աղջկան՝ այդ չքնաղ և անմեղ արարածին։ Նրանք ո՜չ խոսում են միմյանց հետ, ո՜չ էլ ծանոթանում, այլ միայն հայացքներ գցում մեկը մյուսի վրա։ Ձմեռվա ընթացքում նրանք նորից հանդիպում են մի քանի անգամ, բայց կրկին հայացքներով։

Ուսուցիչը, իմանալով Խոնարհի կրտսեր քրոջ մասին, սկսում է հարցաքննել այդ փոքրիկ աղջկան։ Փոքրիկ քույրը նրա աշակերտներից էր և ամեն անգամ մի պատրվակով թեթև հարցեր էր տալիս մեծ քրոջ մասին։ Բարեկենդանին նրանք առաջին անգամ, կարելի է ասել խոսեցին միմյանց հետ։ Խոսակցությունը այդքան էլ լավ չստացվեց։ Ուսուցիչը մերժում է աղջկա հրավերը դեպի իրենց տուն։

Գալիս է գարունը, և ուսուցիչը հասկանում է, որ շուտով պետք է լքի գյուղը և էլ չտեսնի Խոնարհին, չհանդիպի նրա աչքերի հետ։ Նա որոշում է հանդես կազմակերպել դպրոցում և ընդգրկում է Խոնարհի քրոջը, որ նորից տեսնի նրան։ Այդ օրը ուսուցիչը բռնեց Խոնարհի ձեռքը ուրախությունից, սակայն, աղջիկը բարկացավ, խլեց ձեռքը և անհետեցավ։

Նրանք մի քանի անգամ կրկին հանդիպեցին հայացքներով այգում։ Վերջին օրը աղջիկը չգնաց՝ հրաժեշտ տալու ուսուցչին, բայց ճանապարհեց նրան հայացքով։

Տասներկու տարի անց հանդիպելով Խոնարհին տղան ճանաչել էր նրան աչքերից, սակայն, այդ աչքերը նույնը չէին։ Դրանց մեջ կորել էր երբեմնի կայծը։

Ինձ թվում է, որ բոլորիս կյանքում էլ կա կամ եղել է մի այդպիսի Խոնարհ։ Այդ մարդուն մենք սիրում ենք հեռվից և չգիտենք արդյո՞ք նա սիրւմ է մեզ, թե մենք ենք հույս տալիս իբրև՝ սիրում է։ Այդպիսի մարդկանց դվար է մոռանալը, հանելը մեր կյանքից կամ հիշողությունից, սակայն, ոչինչ էլ չի եղել միմյանց միջև միևնույնն է այդ սերը մի տեսակ ուրիշ է։ Սեր առաջին հայացքից, սիրել հեռվից և այդպես էլ չիմանալ ճշմարտությունը․․․ 

Комментариев нет:

Отправить комментарий