Страницы

среда, 15 декабря 2021 г.

«Մեծապատիվ մուրացկանները»

 Հակոբ Պարոնյանը «Մեծապատիվ մուրացկանները» գրել է հետաքրքիր ձևով։ Նա հանկարծակի միջամտում է և հայտնում իր կարծիքը հերոսների և նրանց արարքների մասին։ Մի փոքր խոսենք հերոսների մասին։ Նրանց մեծ մասը խորամանկ էր և շահամոլ։ Գտնելով մի միամիտ մարդու՝ Աբիսողոմ աղային, բոլորը խաբում էին և փող ուզում նրանից։ Ուսումնասիրենք մի քանի հերոսներին։

Պատմվածքի գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան էր, ով եկել էր Պոլիս ամուսնանալու։ Նա հարուստ էր և այն հարուստներից էր, ովքեր սիրում են ցուցադրել իրենց ունեցվածքը։ Առաջինը լրագիրը օգտվեց նրա այդ հատկանիշից և խոսք տալով աղայի անունը գրել թերթի մեջ փող վերցրեց։ Հետո տերտերը, որ խոսք տվեց գովաբանել իրեն մյուս մեծահարուստների մոտ, ապա նկարիչը, Շուշանը, բժիշկը և բոլոր մնացածը։ Աբիսողոմ աղայի հարուստ լինելը և խելք չունենալը ամենավատ բաներից է և նկարագրում է շատ մեծահարուստների։ Այդպիսի մարդիկ ապրում են միայն, իրենց ունեցվածքը ցուցադրելով, անում են ամեն ինչ աչքի ընկնելու համար։ Այս կերպարով Պարոնյանը բացահայտել է շատ մեծահարուստների։

Մնացած հերոսները ինձ համար նույնն էին թե՜ վարվելաձևով, թե՜ խելքով, թե՜ խորամանկությամբ։ Նրանք բոլորը վարվում էին նույն կերպ։ Գալիս էին աստվածացնում Աբիսողոմ աղային, խոսք տալիս նրա անունը բարձրացնել և կողոպտում էին նրան։ Ինձ համար նրանց արարքները ստոր էին, քանի որ գտնել միամիտի և խաբել նրան այդքան էլ արդար բան չէ։ Չնայած, Աբիսողոմ աղան ինքն էր մեղավոր, հենց լսում էր, որ իր անունը լրագրում կգրեն կամ կխասեն իր մասին ուրիշների մոտ ամեն ինչ մոռանում էր։

Այս պատմվածքի ցույց է տալիս, որ գիտելիքը շատ կարևոր է կյանքում։ Եթե Աբիսողոմ աղան մի քիչ խելք ունենար նա իր հարստությունը չէր ցուցադրի բոլորին, իսկ մյուս հերոսները չէին օգտվի իր թուլությունից։

«Մեծապատիվ մուրացկանները» ապացուցում է, որ կարևոր չէ, թե որքան փող ունես գրպանումդ, կարևոր է, թե որքան գիտելիք ունես գլխումդ։

Комментариев нет:

Отправить комментарий