Страницы

среда, 15 декабря 2021 г.

Ալեքսանդր Շիրվանզադե․ Պատվի համար

 «Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից մեկն է։ Այն ուսուցողական է և շատ նմանություններ ունի իրական կյանքի հետ։

Ի՞նչ է պատիվը։ Արդյո՞ք մենք գիտենք դրա իմաստը կամ արժեքը։ Ինչքա՜ն թաքնված խոր իմաստ կա այդ մի փոքրիկ բառում։

Այս դրամայում ներկայացված է, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պահում իր պատիվը տարբեր իրադարձություններում։ Հերոսներին կարծես ոչինչ չէր հետաքրքրում, բացի փողից, շահից և նրանից անունից։ Համենայն դեպս հերոսների մի մասը այպիսին էին։ Այստեղ ներկայացված է և՜ սեր, և՜ ատելություն, և՜ դավաճանություն, և՜ հավատարմություն, և՜ նյութապաշտություն։ Կաշխատեմ հակիրճ ներկայացնել այս ամենը։

Սկզբում խոսենք Անդրեասի մասին՝ այն մարդու, ով իր ամբողջ կյանքում կողոպտել էր մարդականց, իրեն հռչակավոր անվանել և երբ եկել էր այդ ամենի համար վճարելու ժամը, նա վարվել էր ամենաստոր կերպով՝ դավաճանությամբ։ Դավաճանելը վատ բան է, անկասկած, բայց դավաճանել հարազատ զավակի՞ն, դա արդեն աններելի է։ Իր պատիվը բարձր պահելու համար Անդրեաս Էզրիմովը պատրաստ էր ամեն ինչի՝ գողություն, դավաճանություն, խաբեություն և այլն։ Այն թղթերը, որ ապացույց էին իր չարագործություններին, նա գողացավ հարազատ աղջկանից, ապա խաբեց դրանց տեղի գտնվելու մասին, հետո էլ դավաճանեց սեփական աղջկան՝ այրելով դրանք։ Նա ակնհայտ ցույց տվեց, որ պատրաստ է ամեն ինչի, միայն թե կարևորը պատիվը պաշտպանելն է։

Դիտարկենք հիմա Մարգարիտին։ Խեղճ աղջիկը սիրահարվել էր, բայց միևնույնն է չէր կորցրել իր սկզբունքները՝ ամեն ինչ դատել արդար։ Լսելով հոր արած չարիքների մասին նա ինքը ցանկացավ տեսնել ապացույցները և դատել։ Բոլորը համաձայնեցին, բայց երբ նա որոշում կայացրեց, հայրը թշնամացավ սեփական դստրեր հետ։ Այդ անմեղ աղջնակը արեց ինչ կարողացավ, որպեսզի պատռի հոր դիմակը բոլոր ընտանիքի մոտ և պաշտպանի իր և իր սիրած մարդու անունը, սակայն ապարդյուն։ Իր պատիվը վառվեց, գնաց, կորչեց այն թղթերի հետ, որոնցով պետք էր կորչեր հոր պատիվը։ Ամոթից նա ստեց սիրած մարդուն և չդիմանալով նրան, որ իր պատիվը գետնով տվեցին ինքնասպան եղավ։

Սուրենը՝ Մարգարիտի եղբայրը, իր պատիվը պահում էր գումարով։ Եթե հանկարծ մի տեղ պարտք ունենար ու չտար, ուրեմն վերջ։ Կյանքը գնաց, կորավ էլ իմաստ չկա ապրելու, չէ՞ որ նա Անդրեաս Էզրմովի որդին էր։ Ինչպե՞ս կարող էր գումար չունենալ, չվայելել երիտասարդությունը։ Ամեն օր վատնելով հոր փողերը և ապագայի մասին մոռանալով՝ գնում էր հարբում, թուղթ խաղում։ Սակայն ես մտածում եմ, որ նա ոչ թե պաշտպանում էր իր պատիվը, այլ փորձում էր փախչել հասարակության բամբասանքներից։

Իմ կարծիքով այս դեպքերը դիտարկելով մենք կտեսնենք մարդկանց տարբեր տեսակներ։ Կան այնպիսիները, որ ինչքան էլ ստորանան, միևնույն է կպաշտպանեն իրենց պատիվը ամեն գնով, այնպիսիննորը, որ կնախընտրեն մեռնել քան ապրել իմանալով, որ իրենց պատիվը վառվեց ու էլ գոյություն չունի, և այնպիսինները, որ թքած կունենան իրենց պատվի վրա, բայց կկարևորեն հասարակության կարծիքը։

Комментариев нет:

Отправить комментарий