Страницы

среда, 15 декабря 2021 г.

Եղիշե Չարենց «Դանթեական առասպել»

 «Հին աստվածներ»-ը Լևոն Շանթի դրամաներից է, որ գրել է 1909 թվականին և տպագրել 1912 թվականին։ Դրամայում ներկայացված են վանականներ, ովքեր լքել են աշխարհը և ապրում են անապատում։ Այնտեղ կան  նաև ուրիշ հերոսներ, ինրպես Իշխանուհին, Սեդան, Իշխանը և այլ։ Դրամայում միայն վանականներն էին երկրպագում Աստծուն, աղոթում և նա իրենց միակ Աստվածն էր, իսկ մյուսները երկրպագում էին Վահագնին և Աստղիկին։

Գլխավոր հերոսներից էր Աբեղան, ով փրկել էր Իշխանի դստերը՝ Սեդային։ Դրանից հետո իր մտքերը սկսեցին իրեն կործանել։ Նա անընդհատ Սեդայի մասին էր մտածում, Սեդան գալիս էր, որպես երազ, գերում, խաբում նրան, և վերջում Աբեղայի այդ մտքերը կործանեցին իրեն։ Նա նետեց իրեն ծովը՝ մտածելով, որ Սեդան այնտեղ իրեն է սպասում։

Այսպիսի մի դեպք տեղի ունեցավ նաև Վանահոր հետ։ Նա կառուցում էր մի եկեղեցի, որի գծագիրը կազմել էին ինքը  և Իշխանուհին։ Վերջում պարզվում է, որ նրանք շատ տարիներ առաջ սիրել են միմյանց, և Վանահոր մտքում մի միտք է ծագում, որ այդ եկեղեցին կառուցում են ոչ թե Աստծո համար, այլ իրենց սիրո։ Այդ մտքերի մեջ խորանալով՝ Վանահայրը որոշում է քանդել եկեղեցին։

Ստացվում է, որ մեր բոլոր որոշումների համար մենք ենք պատասխանատու և մեր մտքերը։ Մեր ուղեղում ծագում է մի միտք, եթե դրա մասին շատ չմտածենք, ապա կմոռանանք։ Բայց երբ կախվում ենք այդ մտքից այն կարծես իրականություն է դառնում։

Комментариев нет:

Отправить комментарий