Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքիթագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Արքայատոհմը կոչվել էհարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189 թ. – մոտ160 թ.) անունով:
Հռոմեական հանրապետությունը վարում էր ծավալապաշտական քաղաքականություն ևցանկանում էր ծավալվել դեպի արևելք, սակայն դրան խանգարում էր Սելևկյան տերությանգոյությունը։ Մ․թ․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Հռոմի և Սելևկյան տերությանմիջև տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ էտոնում և թուլացնում Սելևկյան տերությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշեսը ՄեծՀայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնում են հայոց պետականությունը, իսկ Հռոմըանմիջապես ճանաչում է այն, քանի որ իր շահերից էր բխում Սելևկյան տերության թուլացումըև մասնատումը։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 188 թվականին Հռոմի և Սելևկյան տերության միջև կնքվում էԱպամեայի հաշտության պայմանագիրը։ Մ․թ․ա․ 185 թվականին Արարատյան դաշտում՝Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, որի տեղըընտրել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։ Արտաշեսը Արտաշատումկառուցում է նաև հայոց երկրի հովանավոր աստվածուհու Անահիտի տաճարը։
Արտաշեսից հետո՝ շուրջ 65 տարի պատմիչները մեզ փոխանցում են շատ կցկտուրտեղեկություններ, որոնք միայն մակերեսորեն են անդրադառնում Արտավազդ Ա-ի և ՏիգրանԱ-ի կառավարման շրջանին։
Պատմիչները ենթադրում են, որ Արտավազդը և Տիգրանը եղբայրներ էին։ Մ․թ․ա․ 120-115 թվականներին պատերազմ է տեղի ունենում հայերի և պարթևների միջև, որը ավարտվում էհայկական կողմի պարտությամբ։ Պարթևները պատանդ են պահանջում, և քանի որԱրտավազդը ժառանգ չուներ նա պատանդ է հանձնում իր եղբոր՝ Տիգրան Ա-ի որդուն՝Տիգրան Արտաշեսյանին:
Արտավազդ Ա-ի մահից հետո արքա է դառնում Տիգրան Ա-ն, որի ժամանակ զարգանում էտնտեսությունը և շինարարությունը։ Նա մահանում է մ․թ․ա․ 95 թվականին, և նույն թվականինէլ Տիգրան Բ Մեծը վերադառնում է Արտաշեսյանների թագավորություն և բազմում հայոցգահին։
Տիգրան Մեծը իր գահակալությունը սկսեց 45 տարեկան հասակում: Մ․թ․ա․ 95 թվականինՏիգրան Բ Մեծը թագադրվում է Աղձնիք նահանգում։ Տիգրան Մեծը իր պապի նման նույնպեսցանկանում էր իր թագավորության սահմաններում ներառել ամբողջ հայկականտարածքները։ Այդ տարածքների մեծ մասը Արտաշես Ա-ն արդեն միավորել էրԱրտաշեսյանների թագավորությանը, սակայն դեռևս նրա սահմաններից դուրս էին գտնվումԾոփքը, Կոմմագենեն և Փոքր Հայքը։
Տիգրան Մեծն իր թագավորության օրոք գրավում է շատ տարածքներ և այդպիսովՀայաստանը վերածելով հզոր պետություն: Սակայն Հռոմը դժգոհություն է հայտնում և սկսվումէ պատերազմ, որի առաջին փուլում հայերը հաղթում են, բայց երկրորդ փուլում այլևսչդիմադրելով՝ պարտվում են: Այսպիսով մ․թ․ա․ 66թ.-ին Արտաշատում կնքվում է միպայմանագիր, ըստ որի՝
- Մեծ Հայքը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
- Մեծ Հայքը պետք է հրաժարվեր իր բոլոր արտաքին նվաճումներից ի օգուտ Հռոմի, բացի Հյուսիսային Միջագետքից և պահպաներ միայն բուն հայկական սահմանները
- Հայոց արքաները պետք է նշանակվեին Հռոմի համաձայնությամբ
- Տիգրան Կրտսերը դառնալու էր Ծոփքի արքա
- Տիգրան Մեծի մահից հետո Տիգրան Կրտսերը պետք է ժառանգեր հոր գահը
- Հռոմը հռչակվում էր «Հաստանի դաշնակից և բարեկամ»
Այսպիսով՝ Տիգրան Մեծը հնարավորություն է ստանում զբաղվել շինարարականաշխատանքներով և խաղաղ թագավորել մինչև իր մահը՝ մ․թ․ա 55 թվականը:
Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն:
Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-իթագաժառանգ որդին: Նա, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքըՊարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ. թ. ա. 31 թ. ոչ միայն ազատագրել էՄեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց հետ գործակցողԱտրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել Հայոցթագավորությանը: Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ. թ. ա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը: ՀաջորդԱրտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրակրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն:
Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում ևնշել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներենմակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը, Վերգիլիոսը գրել եններբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել էԱտրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդիԱրիոբարզանին: Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը. մ. թ. ա. 10 թ-ինհրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն: Տիգրան Գ-իքաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն: Անհանգստացած` Օգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝Արտավազդ Գ-ին: Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել էհռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալելեն Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսելՀայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ինՏիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Այդպես վերացել է Արտաշիսյան հարստությունը, որիննպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը:
Մշակույթ
Կան հիմնավոր կասկածներ, որ Արտաշեսյանների թագավորությունում գոյություն է ունեցելհայատառ մեհենագրություն, որը, սակայն, օգտագործվել է միայն մեհենագրություններիժամանակ, իսկ պետական գրագրության մեջ հիմնականում օգտագործվել է հունարեն ևարամերեն։ Արտաշես Ա-ի կողմից թողնված սահմանաքարերը, որոնցից 10-ից ավելհայտնաբերվել են Սևանա լճի ավազանում, Հարավային Սյունիքում և Սպիտակում, գրված էեղել արամեատառ:
Արտաշեսյաների ժամանակ մեծ զարգացում ապրեց թատրոնը։ Արտավազդ Բ-ի ժամանակԱրտաշատում կառուցվում է հունական ոճի բացօթյա ամֆիթատրոն, որտեղ կատարվում էինհունական թատերախաղեր և հայ հեղինակների գործերը։ Հայտնի է, որ մ․թ․ա․ 53 թվականինԱրտաշատի ամֆիթատրոնում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որի մասին մեզ են հասել հետաքրքիր տեղեկություններ։ Հայ-պարթևական դաշինքը կնքելուցհետո հայոց Արտավազդ և պարթև Որոդես Բ արքանները միասին տոնում էին դաշնագրիկնքումը և ողբերգություն էին դիտում Արտաշատի ամֆիթատրոնում, երբ ներս է մտնում հույնդերասան Յասոն Տրալացին և նրանց ոտքերի տակ գլորում պարտված և գլխատվածԿրասոսի գլուխը։
Հայոց դիցարանը ղեկավարվում էր գլխավոր եռյակի կողմից․ Արամազդը՝ աստվածներիհայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը, Անահիտը՝արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին, Վահագնը՝ պատերազմի, քաջության ևհաղթանակի աստվածը։ Հեթանոսության շրջանում 3 գլխավոր աստվածություն ունենալըհետագայում հեշտացրեց սուրբ Երրորդության ընկալումը հայ ժողովրդի կողմից:
Հայ հին դիցարանը չի ունեցել չար աստվածներ, որը դրա առանձնահատկություններից է։ Չարդիցաբանական կերպարներ չեն եղել հոգիներից բարձր մակարդակի վրա։
Արտաշիսյանների արքայացանկը
Արտաշես Ա — մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.
Արտավազդ Ա — մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.
Տիրան (Տիգրան Ա) — մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.
Տիգրան Բ Մեծ — մ. թ. ա. 95 – 55 թթ.
Արտավազդ Բ — մ. թ. ա. 55 – 34 թթ.
Արտաշես Բ — մ. թ. ա. 30 – 20 թթ.
Տիգրան Գ — մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.
Տիգրան Դ — մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.
Արտավազդ Գ — մ. թ.ա. 5 – 2 թթ.
Տիգրան Դ և Էրատո — մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.
Комментариев нет:
Отправить комментарий