Страницы

среда, 15 декабря 2021 г.

Նար-Դոսի «Ես և Նա»

 Նար-Դոսի «Ես և Նա» պատմվածքը շատ գեղեցիկ և նույնիսկ ուսուցողական պատմություն է: Պատմվածքի գլխավոր հերոսներն են՝ ԵՍ-ը և ՆԱ-ն, որոնց շուրջ ծավալվում են իրադարձությունները։ Նրանք երկուսն էլ հայտնվում են նույն իրավիճակում՝ սիրահարվում են անպատասխան սիրով և մերժվում իրենց սիրած էակների կողմից։

Ես-ը չդիմանալով կայքնի ուժգին հարվածին միանգամից կործանվում է խափնված սիրուց: Նրա համար աղջկա մի նամակը դառնում է կործանարար և ճակատագրական: Նրան թվում էր, որ նրանք միշտ իրար հետ են լինելու, ունենալու են չքնաղ ապագա, բայց արի ու տես, որ աղջիկը այդպես չկամեցավ։ Եվ այս ամենից տանջված, Ես-ը թողնում է համալսարանը, իր դիսերտացիայիան և ապագայի երազանքները։ Նա կործանում է իր կյանքը տրվելով խմիչքին, կանանց և ընկերներին։ Երբ հանդիպում է նախկին սիրուն շատ է ապշում և ամաչում իր արաքների համար։ Նա սկսում է փնտրել այդ ամենի պատճառը և չի գտնում։

Նա-ն նման էր Ես-ին,սակայն տարբերությունը շատ էր նրանց մեջ։ Սկզբում երկուսն էլ սիրում էին իրար և կապված էին մի ջութակի մեղմ ձայնից: Այդ ջութակի հնչյուները Ջուլետիայի սրտից եկած ձայներ էին, գեղեցիկ, նուրբ, քնքուշ և միշտ լսելի: Մի չարաբաստիկ օր պատուհանը չի բացվում, և երբ Անտոնիոն հուսահատված որոշում է լքել, պատուհանի մի փեղկը կիսաբաց է լինում, և Ջուլետան առաջին հերթին մի կոպեկ է նետում, ապա մի թղթի կտոր, որում ասվում էր ՝
«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։
Անտոնիոն հուսահատված այս ամենինց հեռանում է, բայց ոչ անվերադարձ: Ջուլիետայի այս արարքը նրան ստիպում է վրեժխնդիր լինել և հասնել բարձունքներին, որ աղջկա հետ հավասար լինի։ Երբ նրան դա հաջողվում է, աղջիկն է արդեն գալիս, ընկնում ոտքերը, բայց Անտոնիոն ուղղակի ցույց է տալիս այդ թղթի կտորը, որ շատ բան փոխեց իր կյանքում։

Ես-ի կերպարը դա թույլ մարդիկ են, ովքեր մի փոքր բանից ընկճվում են և հուսահատվում։ Այո՛, մարդիկ տառպում են սիրուց, բայց միշտ էլ կարողանում են իրենց գտնել և հավաքել։ Ես-ը ընտրեց թույլ մարդկան ճանապարհը և կործանեց իր կյանքը, մինչդեռ կարող էր թքած ունենալ աղջկա վրա և դառնար նշանավոր մեկը։ Ասում են, որ ամեն անգամ, երբ մեկը քեզ հիասթափեցնում է սիրո հարցում, դու գտնում ես քո մեջ ավելի լավ գծեր, որոնց մասին նույնիսկ չգիտեիր։ Իհարկե սիրելը հեշտ չէ, բայց սիրվելն է շատ դժվար։

Նա-ի կերպարը այն մարդիկ են, ովքեր կյանքի ուժ ունեն։ Նրանց համար կապ չունի, թե որքան դաժան է կյանքը նրանք միշտ պատրաստ են պայքարելու։ Պայքարելու կյանքի համար, իրենց անվան պատվի համար և իրենց երազանքների։ Ո՞վ կպատկերացներ, որ թղթի մի կտոր կարող էր այդքան փոխել Անտոնիո կյանքը։

Комментариев нет:

Отправить комментарий