Страницы

среда, 15 декабря 2021 г.

Ալպիական մանուշակ

 «Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան:

Այս պատմվածքը իմ կարդացած բոլոր պատմվածքներից տարբերվում էր։ Նախ այստեղ հերոսները չունեին անուններ, ավելի ճիշտ կլինի ասել, որ Բակունցը նրանց դիմել է պաշտոններով։ Այս պատմվածքի նկարագրությունները շատ յուրահատուկ էին։

Կերպարներից ես հավանեցի նկարչին, ով ամեն մանրուք նկատոմ էր և կյանքի խառնաշփոթի մեջ միևնույն է կենտրոնոցած էր մնում իր գործի վրա։ Նաև ինձ դուր եկավ մանիշակագույն աչքերով կինը։ Իր կերպարը իմ կործիքով բարի էր, հանգիստ և կամեցող։

Իհարկե, մյուս կերպարներն էլ էին յուրովի։ Հնագետը,ով տարված իր աշխատանքով երևի չէր էլ նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը, երրորդ ձիավորը՝ առաձնորդը, ով անելու ոչինչ չուներ, բայց ուներ մի զարմանահրաշ երևակայություն, գյուղացին, ով ագահ էր և չար, կնոջ տղան, ով ազնիվ էր, անմեղ և բարեսիրտ, նա նույնիսկ ուրախացավ դատարկ տուփերից և շաքարավազից և այլք։

Պատմվածքը շատ բարի կերպով է գրված և ցույց է տալիս, որ որքան էլ ուրիշ մարդիկ բարի լինեն (նկարչի պես), ապա միևնույն է աշխարհում կան և չարերը (գյուղացու պես)։

Комментариев нет:

Отправить комментарий