Страницы

среда, 6 апреля 2022 г.

Բառարան

 Բառարանը որոշակի կարգով դասավորված բառերի ամբողջություն է` բացատրություններով կամ այլ լեզուների թարգմանությամբ։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը, կառուցվածքը, նպատակադրումը։

Բառարանները լինում են տարբեր տեսակների, օրինակ` ստուգաբանական, բացատրական, հոմանիշների, հականիշների, անձնանունների, թարգմանական և այլն։

Դասի ժամանակ ես ուսումնասիրել եմ անձնանունների բառարանը։ Ինձ հետաքրքիր էր իմանալ իմ անվան ծագումը, բացատրությունը և այլ փաստեր։ Ձեռքի հետ էլ նայեցի ընկերներիս անունների բացատրությունը։ Օրինակ` Մելինե նշանակում է հացի (ծառ,) Հրաչյա` հուր աչքեր ունցեող, Ժաննա` Աստծո շնորհ ունեցող։

Լուրջ և հայրենանվեր աշխատանք են կատարել Մխիթարյան հայրերը և ուրիշ բառագիրները, բայց ժամանակակից օնլայն բառարաններից ավելի հեշտ է օգտվել, քանի որ պետք չէ իմանալ այբուբենը, բառը ուղղակի կարելի է գտնել «փնտրել» վանդակում։

Комментариев нет:

Отправить комментарий