Страницы

воскресенье, 24 мая 2020 г.

Advantages and disadvantages of online lessons


In that topic, I want to speak about the advantages and disadvantages of online lessons.
Advantages
  1. You have more time to do your homework because you don't have to do your homework for a certain period of time, and that gives you an advantage
  2. While those lessons you can’t get distracted and talk to your friends
  3. You can repeat the information you forgot while the teacher asks you some questions
  4. Since we studied for a long time on the same scheme, we are getting enthusiastic because this is something new
  5. Since we do all our lessons at home, we don't have to carry a computer to school
  6. You can record the entire lesson and watch it several times
  7. Because you record your lesson you can watch it while you want
  8. People who live far away don't have to go a long way
  9. If someone can't participate in a lesson, you can postpone it
  10. You can get information very quickly

Disadvantages
  1. If you or your teacher have bad connection you can’t hear something that your teacher says
  2. Little or no face-to-face interaction
  3. You must do more than usual work
  4. When you are in a house surrounded by different games and the opportunity to watch different movies it is more difficult for you to concentrate on your lessons
  5. There are some teachers that can study online because they didn’t know modern technologies
  6. Some homes don't have computers or similar technologies that you can use to do lessons online
  7. When you sit at the computer all day it does not affect your vision well
  8. In the house can be different noises that can interfere with your lesson.
  9. Teacher can't watch what student really do
  10. Student can search for some information on the internet and read it


пятница, 22 мая 2020 г.

Կանաչապատում


Հայաստանում կանաչապատումը սկզբնավորվել է դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում, հիմնականում՝ բնապատկերային եղանակով։ Արմավիրի միջակայքում հայ ավանդական ազգապետ Արամանյակը տնկել է «Սոսյաց անտառը» (մ. թ. ա. 2400 թվական), Երվանդ Դ Վերջին թագավորը՝ «Ծննդոց անտառը» (մ. թ. ա. 3-րդ դար), Խոսրով Բ թագավորը՝ Տաճար մայրի և Խոսրովակերտ անտառ-արգելոցները (4-րդ դար)։ Միջնադարում իշխանական տներն ու ավագանին ունեցել են իրենց ապարանքների պարտեզներն ու ծաղկանոցները, քաղաքներում, որպես կանոն, եղել են պտղատու այգիներ (Վանի Այգեստանը, Երևանի Դալմայի այգիները, Էջմիածնի, Աշտարակի այգիները և այլն)։ Երևանի առաջին հասարակական պարտեզը եղել է Անգլիական այգին (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր գլխավոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարիթաղի լանջերի կանաչապատումը, որի շնորհիվ զգալիորեն բարելավվել են Երևանի կլիմայական պայմանները։ Երևանում կանաչապատման արդի սկզբունքներով ստեղծվել են մի շարք այգիներ, պարտեզներ և պուրակներ, նշանավոր են Հաղթանակ, Օղակաձև, Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Օպերայի և բալետի թատրոնի, Շահումյանի պուրակները, Գլխավոր պողոտան, Հրազդանի կիրճի, Մալաթիայի թաղամասի հանգստի գոտիները և այլն:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի հաստիքացուցակը հաստատվել է  2020 թվականի հունվարի 15-ին։ Քաղաքապետարանից ՀՈԱԿ-ին տրամադրվել է 3 մլրդ 4 մլն ՀՀ դրամ, որի 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատակիցների աշխատավարձը: ՀՈԱԿ-ի բյուջեի մի մասն էլ ուղղվելու է վերամշակվող աղբի տեսակավորմանը և կանաչապատմանը։
Կազմակերպությունում աշխատելու է  շուրջ 1000 աշխատող։ Նախկինում այս աշխատանքը կատարել են 12 վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ները, որոնց հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն էր։ Քաղաքային իշխանություններն այս տարի այդ ամենը համարեցին ավելորդ ծախս և ստեղծվեց մեկ ընդհանուր ՀՈԱԿ։ Այսպիսով, կատարվում է նաև գումարային մեծ խնայողություն: Կանաչապատման հետ կապված քաղաքի արտաքին ձևավորումը կատարվելու է մեկ տեղից և պրոֆեսիոնալ թիմի կողմից: Նախկինում 12 վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ներում, որոնք այս պահին գտնվում են լուծարման փուլում, ընդհանուր առմամբ, եղել է 500 աշխատակից, և այժմ նրանց հիմնական մասին ընդունում ենք աշխատանքի և ավելացրել ենք ևս 500 հաստիք:
1000 աշխատողից 90 տոկոսը լինելու են այգեպան-բանվորներ, վարպետներ, որոնց աշխատավարձը լինելու է 30-40 տոկոսով ավելի բարձր, քան նախկինում: Այգեպան-բանվորների աշխատավարձը 150 հազար դրամ է, վարպետներինը (սղոցավարներ, եռակցողներ)՝ 200 հազար դրամ: Մեր թիմում աշխատելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչը, ոլորտի մի խումբ այլ մասնագետներ: Գլխավոր դենդրոլոգ է նշանակվել Արծվիկ Գրիգորյանը:
Իմ կարծիքով կանաչապատումը շատ կարևոր գործընթաց է, որովհետև ժամանակի ընթացքում աղտոտումներից հնարավոր է ընկնի բույսերի որակը և նրանք սկսեն նեխել, դրանով իսկ վատացնելով թթվածնի որակը։ Այսպիսով կանաչապատումներ անելով մարդիկ սկսում են բարելավել իրենց միջավայրը, հնարավորինս բարձրացնելով թթվածնքի որակը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա։


Կյանքը կորոնավիրուսից հետո


Ինչ է կորոնավիրուսը՝կենսաբանական զենք թե պատահականության արդյունք։
Երկու դեպքում էլ այն փոխում է մարդկանց ապրելակերպն ու կյանքն։ Մինչ կորոնավիրուսը կյանքը ամեն դեպքում լի էր առօրյա խնդիրներով, մարդկանց դժգոհություններով։ Կորոնավիրուսը ստիպեդ այդ բոլոր խնդիրներին նայել այլ տեսանկյունից, գնահատել նախկինում անէական թվացող փոխհարաբերությունները, զբաղմունքները։ Փորձեմ ներկայացնելը դրական կողմերը՝
1․ Որոշ ընտանիքներ մնալով տանը համախմբվեցին, փորձեցին գտնել ընդհանուր հետաքրքիր զբաղմունքներ։
2․ Հասկացանք, որ մարդկությունը պետք է համահունչ լինի բնությանը, այն ավելի հզոր է և ընդհամեն մի փոքրիկ վիրուսով կարող է բնաջնջել առաջին հայացքից անպարտ թվացող մարդկանց։
3․ Սկսեցինք գնահատել յուրաքանչյուր զբոսանք, շփում միմյանց հետ։
Վիրուսը պայմաններ է ստեղծել Եվրոպական Միության ներսում ազգային պետությունների հզորացման համար։ Դժվար չէ նկատել, թե ինչ արագությամբ են որոշ պետություններ փակել իրենց սահմանները, և ինչպես է նրանցից յուրաքանչյուրը կենտրոնացել իր քաղաքացիներին օգնելու վրա։
Նորմալ պայմաններում Ե․Մ․ անդամ պետությունները տարբերություն չպետք է դնեն իրենց առողջապահական համակարգերում հիվանդների քաղաքացիության միջև, սակայն ճգնաժամի պայմաններում նրանք սկսել են առաջնային ուշադրություն դարձնել իրենց քաղաքացիներին, այլ ոչ թե օտարներին: Իմ կարծիքով վիրուսը ունի իր դրական կողմերը, բայց բացասականները ավելի շատ են։


среда, 20 мая 2020 г.

Արամ Պաչյան․ Թափանցիկ շշեր

Այս պատմվածքում հեղինակը ցանկանում է ասել, որ ինչքան էլ մարդը չսիրի իր վատ սովորությունները, միևնույն է ամեն անգամ հիշելով դրանց մասին մարդը ցանկանում է նորից վերսկսել, վերապրել այդ ընթացքը։ Այս պատմվածքում դա օղի խմելն էր, հայրը սիրում էր օղի խմել, բայց ցանկանում էր թարգել։ Հորը տղան էլ ցույց էր տալիս, որ չի սիրում հորը, բայց իրականում սիրում էր։ Նրա համար դժվար էր տեսնել թե իր հայրը ինչպես է իրեն դանդաղ կորցանում։ Հայրը չէր կարողանում հրաժարվել օղուց, իսկ տղան սիրուց հոր հանդեպ։
Աղբյուր

Գրիգ․ Հիսուսի կատուն


<<Հիսուսի կատուն>>  պատմվածքի մեջ պատմվում է մի տղայի մասին, որը առողջական խնդիրներ ուներ: Նրա վրա դպրոցում ծիծաղում էին, բայց չէին հասկանում, թե ում հետ ո՞նց պետք է վարվել: Նա լսել էր Հիսուսի կատու անունով մի կատվի մասին, որը կարողանում էր ջրի վրայով քայլել: Նա հավատացել էր այդ ասածին և գնել այն: Բայց իր ընկերները ասում էին նրան, որ քեզ խաբել են: Նա ասաց, որ չեն խաբել: Այդպես նրան հունից հանեցին և նա բռնեց իր ընկերներից մեկի՝ Կարենի օձիքից և ասաց նրան, որ իրեն ճիշտ պահի: Սեպտեմբերի 1-ի առթիվ Կարենը տեսել էր Նարեկի ձեռքի վրա ցցված երակները: Նա չէր հասկացել, թե ինչից էր դա եղել: Կարենը իմացել էր, որ անցյալ տարի Նարեկի հետ հետ մի սարսափելի դեպք է տեղի ունեցել: Նա տեսել էր մի օձի և փորձել էր որսալ, բայց նրան չէր հաջողվել, և օձը խայթել էր իրեն: Նրանք դպրոցում ունեին մի ուսմասվար, որը հսկում էր դպրոցի ամողջ տարածքը, որպեսզի ո՛չ մի երեխա չփախչի: Մի օր Կարենը որոշեց փախչել դպրոցից բայց սանհանգույցի պատուհանից և հարցրեց Նարեկին, թե ինքն էլ գալիս: Նարեկի համար շատ հաճելի կլիներ, բայց նա վախենում էր, որ օձը նրան կխայթի: Ցավոք, նրան ոչ մի բան ետ չկանգնեցրեց: Դպրոցից դուրս մի ձոր կար, որտեղ էլ Նարեկին խայթել էր օձը: Նրանք բոլոր ընկերներով փախչեցին դպրոցից, բայց Նարեկին ինչ-որ բան ետ էր ստիպում գնալ: Երբ հասան գետի մոտ, Նարեկը պայուսակով հանդերձ կատվին վայր գցեց: Ընկերներով նայում էին, թե ինչպե՞ս էր պայուսակը սուզվում ու բարձրանում: Նարեկը այլևս չէր կարող նայել պայուսակին, նրա մեջ եղած կատվին, նա արագ վազեց պայուսակի ետևից և այլևս ետ չվերադարձավ:Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան չար կարող են լինել մարդիկ։ Եթե Կարենը բարի լիներ գուցե նրանց ընկերոջ կյանքը այլ կերպ դասավորվեր։ Ով գիտի մի գուցե այդ իրադարձությունը լավ անդրադարձավ Նարեկի վրա։ Դեպքեր կան, որոնցից հետո մինչև կյանքի վերջ չես լավանում, և դրանք մեծ հետք են թողում։ Բայց Նարեկը ապացուցեց, որ նա ուժեղ մարդ է։ Նա կարողացել էր ներել իր դասընկերներին, այդ պատահարից հետո չէր խելագարվել և դրանով ցույց տվեց, որ նա շատ ուժեղ է։

«Սասունցի Դավիթ»

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»-ը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով։

Նարինե Աբգարյան

Նարինե Յուրիի Աբգարյանը ծնվել է 1971 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Նա ազգությամբ հայ է, բայց ստեղծագործում է ռուսերեն:
Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ ՀՀ քաղաքացի է, 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի, հրատարակումից հետո։
2011 թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։
2012 թվականին սեպտեմբերին լույս է տեսնում «Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով» վիպակը։ Այս վիպակով դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թվականին հրատարակվում է «Հսկան, որը երազում է ջութակ նվագել» հեքիաթը։
2014 թվականի փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։
2014 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովան։
2015 թվականի մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը։