Страницы

воскресенье, 16 октября 2016 г.

Տարբեր ժողովուրդների առասպելներն աշխարհի արարման մասին (երկրորրդ մաս)

Չինական


Խաղաղ օվկիանոսի մյուս կողմում, Չինաստանում, որն անվանվում  էր Միջին թագավորություն և Երկնային, քանի որ նրա տիրակալները մտածում էին, որ իրենց գահը գտնվում է աշխարհի կենտրոնում, որտեղ երկինքը սահմանակից  է երկրին, եղել են բազմաթիվ տիեզերածնական առասպելներ, արարիչ աստվածություններ: Նրանք չեն հանգեցվել հստակ համակարգի,  բայց պատմում էին             աշխարհակարգի կառուցման մասին: Դպիր Սյույ Չժենը (երրորդ դար), որը ստեղծել է «Պատմական գրառումներ երեք տիրակալների և հինգ 

կայսրերի մասին» երկը,  պատմում է աշխարհի արարման մասին: Նախածին  քաոսի ժամանակներում Տիեզերքըը ձևով հիշեցրել հավի հսկայական ձու:  Եվ նրանում էլ ծնունդ է առել նախահայր Պանգուն: 18000 տարի նա քնել է այդ ձվի մեջ,իսկ արթնանալով որոշեց դուրս գալ այնտեղից : Կացինով Պանգուն հարվածեց իր առջևում գտնվող խավարին և ձուն փշրվեց:  Յան ոգու
ձևավորած լուսավոր և թեթև սկիզբը  բարձրացավ վեր և դարձավ             երկինք, իսկ Ին ոգու ձևավորած խավար և ծանր սկիզբն իջավ ներքև և դարձավ երկիր: Առանձնացնելով երկինքը երկրից Պանգուն հենվեց ոտքերով երկրին և գլխով դիմհարեց երկնքին, որպեսզի թույլ չտա  նրանց նորից քաոսի վերածվեն: Նրա ներշնչումից քամիներ էին բարձրանում, արտաշնչումից որոտ էր դղրդում; երբ հսկան աչքերը բացում էր, օրը բացվում էր, փակում էր` գիշերն էր իջնում երկրի վրա:
Ամեն օր Պանգուն 1 չժան ( մոտ 3 մետր) հասակ էր առնում, և երկինքը մեկ չժան բարձրանում էր, իսկ երկիրը մեկ չժան հաստանում:  18000 տարի անց  հսկա Պանգուի հասակը հասավ 90000 լիի (մոտ 45000 կմ), այդքան էլ բարձրացավ երկինքը և հաստացավ երկիրը: Վերջապես Պանգուն ընկավ և մահացավ` մանմնավորվեց որպես բնություն: Նրա շունչը դարձավ քամի և ամպեր,  ձայնը` որոտ, ձախ աչքը` արև, աջը` լուսին, իրանը ձեռքերի և ոտքերի հետ` աշխարհի 4 կողմերը, արյունը` գետեր, մարմինը` բնահող, իսկ նրա մարմնի վրայով սողացող և քամուց բեղմնավորված մակաբույծներից առաջացան մարդիկ:
  Պանգուն ոչ միայն արարիչ էր, այլ նաև առաջին նախնին: Երբեմն մարդկանց անվանում են նրա երեխաներ: Կա լեգենդ այն մասին, որ Պանգուն ծնվել է առասպելական տիրակալ Գաո Սին-վանի (Դի-կու) կնոջ ականջից որդի տեսքով, որն հետո դարձավ շուն, իսկ այնուհետև էլ  շան գլխով մարդ: Սպանելով իր տիրոջ թշնամուն, Պանգուն ամուսնացավ նրա աղջկա հետ և դարձավ Մյաո ցեղի նախահայրը:Մյաոները և մի        քանի այլ հարավչինական ազգություներ համարում են Պանգուին  իրենց նախահայրը:
Սկանդինավյան

Ինչպես կարծում են սկանդինավները,սկզբում Գինունգագապ դատարկությունն էր:Նրանից հյուսիս Նիֆլհեյմ խավարի սառած աշխարհն էր, իսկ հարավում ընկած էր կրակե շիկացած երկիր երկիր Մուսսպելհեյմը:Այսպիսի հարևանությունից համաշխարահային դատարկություն Գինունգագապը քիչ-քիչ լցվում էր թունավոր եղյամով, որն սկսեց հալչել և վերածվել չար հսկա Իմիրի: Իմիրը բոլոր հսկա սառնամանիքների նախնին է: Հետո Իմիրը քնեց: Մինչ նա քնած էր, թևատակերից կաթկթացող քրտինքը վերածվեց տղամարդու և կնոջ, իսկ ոտքերից կաթկթացող քրտինքը` ևս մեկ տղամարդու:Երբ հալվեց մեծ քանակությամբ սառույց, գոյացած ջրից առաջացավ Աուդումլա կովը: Իմիրը սկսեց խմել նրա կաթը, իսկ կովին դուր էր գալիս լիզել աղի սառույցը: Մինչև վերջ լիզելով սառույցը, Աուդումլան նրա տակ հայտնաբերեց Բուրի անունով տղամարդուն: Բուրին ուներ տղա` Բորյոին, նա ամուսնացավ եղյամոտ հսկա կին Բեստլեի հետ և նրանք ունեցան 3 տղա` Օդին, Վիլի և Վե: Բուրի տղաներն ատում էին Իմիրին և նրան սպանեցին: Սպանված Իմիրի մարմնից այնքան արյուն հոսեց, ջրախեղդ արեց բոլոր հսկաներին, բացի Իմիրի թոռ Բերգելմիրից և նրա կնոջից: Նրանց հաջողվեց փրկվել ջրհեղեղից ծառի բնից պատրաստված նավակով: Օդինը և նրա եղբայները Իմիրի մարմինը բերեցին Գինունգագապի կենտրոն և նրանից աշխարհ ստեղծեցին: Իմիռի մարմնից ստեղծեցին հող, իսկ արյունից` օվկիանոս: Նրա           գանգից ստեղծեցին երկինքը: Նրա ուղեղը ցրեցին երկնքով մեկ. առաջացան ամպեր: Աստվածները ուշադրություն չդարձրեցին միայն այն հատվածին  որտեղ բնակվում էին հսկաները: Այդ վայրն անվանում էին Ետունհեյմ: Այդ աշխարհի լավագույն մասը նրանք ցանկապատեցին Իմիրի թարթիչներով և բնակեցրեցին այնտեղ մարդկանց, անվանելով այն Միդգարդ:
Վերջում աստվածները ստեղծեցին մարդկանց: Ծառի երկու ոստերից ստացվեցին տղամարդ և կին` Ասկ և Էմբլյա: Մյուս բոլոր մարդիկ       առաջացել են նրանցից:  
Ի վերջո կառուցեցին անառիկ ամրոց Ասգարդը, որը բարձր իշխում էր Միդգարդի վրա: Այդ երկու հատվածները միացրեցին Բիվրեստ ծիածանային կամրջով Բիվրեստ: Մարդկանց հովանավոր աստվածների շարքում էին 12 աստված և 14 աստվածուհի (նրանց անվանում էին ասեր), ինչպես նաև այլ, ավելի փոքր աստվածությունների (վաների) մի ողջ ընկերակցություն: Աստվածների այդ ողջ բազմությունն անցավ ծիածանային կամուրջը և բնակվեց Ասգարդում: 
Այդ բազմաշերտ աշխարհի վրա աճեց ՝Իգդրասիլ հացենին: Նրա արմատները ձգվեցին մինչև Ասգարդ, Ետունհեյմ և Նիֆլհեյմ: Իգդրասիլի ճյուղերին նստել էին արծիվը և բազեն, բնի վրայով վեր ու վար էր վազվզում սկյուռը, արմատների մոտ բնակվում էին եղնիկները, իսկ ամենից ցածր նստել էր Նիդհեգ օձը, որը ցանկանում էր ամեն ինչ ուտել: Իգդրասիլն այն է, ինչ միշտ եղել է, կա և կլինի:



Комментариев нет:

Отправить комментарий