,,Առանց ընտանիքի,, գիրքը բաղկացած էր երեք մասից, որից ինձ հետաքրքրեց ամենավերջին, որովհետև ինչպես ամեն գրքում վերջնաբանը ամենահետաքրքիրն է: Այս գրքից ինձ, որպես հերոս դուր եկան Ռեմին, Արթուրը, Մատիան, Տիկին Միլիգարը: Ռեմին գրքի գլխավոր հերոսն էր, որին կյանքը պատրաստել էր բազմապիսի դժվարություններ, որը նա հաղթահարելով կարողացավ գտնել իր ընտանիքը: Արթուրը հիվանդ երեխա էր, որը իր մոր սիրո շնորհիվ չմահացավ, իսկ վերջում էլ դարձավ մարզիկ, նրան ուզում էր սպանել Ջեիմսը իր բարեկամը, բայց նրան դա անել չհաջողվեց: Մատիան թափառաշրջիկ երաժիշտ էր, ում տաղանդները չէր գնահատում իր տերը (Գարաֆոլին) ,իսկ երբ իր տերը ընկավ բանտ, նրան վերցրեց Ռեմին և նրանք սկսեցին աշխատել և աշխատել գումար: Տիկին Միլագարը ինչպես նշեցի Արթուրի մայրը էր, նա իր երեխային ուզում էր սովորեցնել ամենինչ, որ իր երեխան մեծանա խելացի, նա հաշվի չէր առնում, որ իր տղան չի կարողանում շարժվել: Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը, որովհետև այս գրքում ասվում է, թե ինչպես են երկու երեխաներ, առանց օդևանի ,կարողանում վաստակել 214 ֆրանկ կարճ ժամանակում, իսկ վերջում իր խնամակալ Բարբերեն մայրիկին նվիրում է կով:
Комментариев нет:
Отправить комментарий