… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը… — նկարագրիր մթնող երկինք:
Այսինքն նա ուզում է ասել, որ մթության շերտը միայն մեկը չէ, շերտի մեջ կան հազարավոր շերտեր, ինչպես մարդու մեջ, կա հազարավոր տեսակի բնավորության նիշեր:
Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում:
Ծառը դա կյանք է, որի մեջ թաքնված են միլիոնավոր թթվածնի նշույլներ, որոնք կյանք են պարքևում մարդուն: Ծառը դա հոգի է, ամեն ծառ ունենում է իր սեփական բնավորությունը, մտածելակերպը: Ծառը դա օրգանիզմ է, այն ունի իր նախընտրություններ, թե որտեղ աճի, ինչքան ջուր խմի: Եվ ծառը դա վերջապես բույս է, որի ներկայությամբ մենք մեզ զգում ենք ավելի լավ:
Ծառազուրկ անտառում ես ինձ զգում եմ վատ, բավարարված չեմ, տարօրինակ է միջավայրս, բարդ է շնչել և վերջապես ես, ես չեմ ծառազուրկ վայրում, իսկ երբ լինում եմ մի վայրում, որտեղ ծառերը բավականին շատ են, ապա ինձ զգում եմ լավ և բավարարված:
Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամունք (ընտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):
- Ծառի պաշտամունքը հին աշխարհում:
- Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
- Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:
- Սրբացված ծառեր:
Ծառապաշտությունը կարևոր տեղ է գրավել հայոց հին կրոնում: Հավիտենական սրբության, օրհնության և անմեղությանխորհրդանիշ «Կենաց ծառի» պաշտամունքը Հայկական լեռնաշխարհի բնակչության մեջ տարածված է եղել վաղժամանակներից։ Ըստ հայ ավանդական պատմության՝Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրել է նաև Սոսի նվիրական անունը, որովհետև հայրը՝Արա Արայանը, նրան նվիրել է Արմավիրի Սոսի տաճարին: Այդ անունով տաճարները գոյություն են ունեցել Ուրարտու պետության ժամանակ, մ.թ.ա. 9-6 դարեր: Արմավիրը բոլորված է եղել ձեռատունկ սոսիներով: Ծառապաշտությունը, որոշ ձևափոխություններով, գոյատևելէ քրիստոնեության ժամանակ։ Ամանորի և Ծաղկազարդի (Ծառզարդար) տոներին հայերն իրենց տները,անգամ եկեղեցիները զարդարել են ծառերի դալար ճյուղերով։
Աղբյուր՝https://hy.wikipedia.org/wiki/%D4%BE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
Комментариев нет:
Отправить комментарий