Բացատրել բառերը — նոսր-բարակ, արգավանդ-բազմաբեր, ումպ-պուտ, այլասերվել-անբարոյանալ, ամայի-անմարդաբնակ, ընկճվել-վհատվել, արևախանձ-արևակեզ, կիսանիրհ-քնաթաթախ, պատիճ-շողիկ, քունք-ճակատայի ստորին հատված, կենարար-կենդարար, կոհակ-ալիք,
- Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…
Այսիքն, եթե դու նայես քո կատարած աշխատանքին և տեսնես ,որ այդ դեռ չի ծաղկել չի կատարվել ,ապա այն քեզ կընկճի ,որովհետև դու կկասկածես քո որոշման համար և հնարավոր է չշարունակես էլ քո աշխատանք: - Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:
Լսվում են ուրախության խոսքեր, նա երջանիկ է, նա ինքն իրեն ասում է, այո ես կարողացա և նա ամբողջ աշխարհին ուզում է ցույց տալ իր կատարած աշխատանքը: - Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:
Նա չէր կասկածում իր արածի համար և առանց հանգստի էր աշխատում: - Ստեղծագործական աշխատանք — Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …
Ամեն մարդ ունի հաջողության հասնելու ձև: Սովորաբար մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝մարդ ով իր քրտինքով է հասնում հաջողության և մարդ ով ուրիշի քրտինքով է հասնում հաջողության: Մարդու հոգևոր արժեքները կախված են իր հաջողության հասնելու ձևին: Մարդու առաջին տեսակը ավելի քիչ պահանջկոտ է, սիրում է աշխատանք անել, իսկ երկրորդ տեսակը ավելի գոռոզ է, ավելի պահանջկոտ: Ճիշտ ապրող մարդը կողքինից չպետք է խնդրի մեկ ժամով իրա փոխարեն աշխատել կամ դրա նման մի բան, նրա փոխարեն ,երբ աշխատանք կատարեն ապա նա կսովորի պասիվ լինելուն և այլևս չի աշխատի: Ես ,երբ մեծանամ կմտնեմ առաջին դասի մեջ:
- Ինչպե՞ս կբնութագրես այն հասարակությունը, որը հերթ կարող է կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար:Համեմատիր այն հասարակության հետ, որտեղ դու ես ապրում:
Այդպիսի հասարակության մեջ միայն կարող են լինել մարդիկ, որոնք կյանքից դժգոհ են, որոնց կյանքը ուրախ պահեր քիչ է տվել, որտեղ ես ապրում եմ, այդտեղի հասարակությունը ավելի պարկեշտ է և հերթը երբեք չի հասնի ինչ-որ բանի վրա թքելուն: - Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։ — Ի՞նչ ապուրի մասին է խոսքը: Իսկ հիմա՞ ինչ ենք անում:
Ապուրը այստեղ իմ կարծիքով նմանեցնում է կյանքին, կյանքը այն ժամանակ զզվելի և դժվարին էր, տարիքով մեծ մարդկանց համար, իսկ հիմա ավելի հեշտ է: - Քո կարծիքով ինչու՞ հենց ժպիտը ընկավ Թոմի ձեռքը: Ժպի՞տն է փրկվելու ճանապարհը, թե դու այլ ճանապարհ ես պատկերացնում:
Ժպիտը ընկավ Թոմին ,որովհետև միայն նա էր արժանի ժպիտին, և միայն նա չպատառոտեց Լեոնարդո Դա Վինչի Մոնա Լիզա նկարի կրկնորինակը: Ժպիտը միայն քեզ կարող է դրական էմոցիաներ տալ, ոչ թե փրկել քո կյանքի ճանապարհը, կյանքի ճանապարհը պատկերացնել դժվար է և այն փոքր հասակում գրեթե անհնար է:
Комментариев нет:
Отправить комментарий