Страницы

среда, 3 мая 2017 г.

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

    Խոշոր չարիքը դա ժամանակից սերդնի դյուրագրգիռությունն և մտավոր հոգնածություն է:
  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

    Պատճառը այն է ,որ երեխաների ոչ բոլրն են  ձգտում սովորել, սովորել և սովորել (ինչպես ասում էր Վլադիմիր Լենին), այդ պատճառով դպրոցները լիքն են երեխաներով, և այդ դպրոցներից մոտ երեխաների կեսը դուրս են գալիս դպրոցներից դեպի համալսարան լիովին անպատրաստ: Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

    Պետք է ստեղծվի նոր մանկավարժություն հիմնված դիտողության և փորձի վրա, իսկ մյուս կողմից պետք է կազմակերպել արդար և խելացի սոցիալական կյանք, այդ է մտավոր հոգնածության բուժելու միջոցը:
  • Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ

    Երեխաների ինքնավստահությունը և խաղամոլությունը

    Ինքնավստահություն ասելուց ընթերցողների մեծամասնությունը կմտածի, որ ինքնավստահ լինելը շատ լավ բան է ,ես էլ եմ համաձայն, բայց ինքնավստահությանը չափ ու սահման կա, երեխաները այնքան ինքնավստահ են, որ ասում են մի այնպիսի բաներ, որոնք նրանց ուժերից վեր են: Այդ խնդրի լուծումն այն է, որ երեխային դեռ փոքր հասակից ոչ 6 կամ 7 տարեկանից այլ 2 կամ 3 տարեկանից պետք է դաստիրակել և սովորեցնել, որ կա մի բան ,որ նա չի կարող անել, որովհետև ծնողների մեծամասնությունը ասում է, օրինակ՝ապրես, դու հրեցիր այս ավտոմեքենան կամ դու բոլորից լավ ես ռուսերեն կարդում: Խաղամոլությունը համաշխարհային խնդիր է, այդ խնդիրը հնարավոր է միայն լուծել արգելելով բոլոր տեսակի խաղերը, այդ խնդիրը լուծելը շատ դժվարին գործ է ,որ ամեն մի մարդ չի կարող անել:

     

Комментариев нет:

Отправить комментарий