Պատմել պատրիկների և պլեբեյների պայքարի մասին;
Կպատմեմ:
Համեմատել Հռոմի կառավարումը արքայական և հանրապետական ժամանակաշրջաններում;
Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754-ից մ.թ.ա. 509) ձևավորվել են հռոմեկան ժողովուրդը, հռոմեկան պետական կարգը,կարևոր որոշումները ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետության խորհուրդը՝Ծերակույտը:Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 509-ից մ.թ.ա. 27) Հռոմ կառավարել են կոնսուլները, պահպանվել ենժողովրդական ժողովը և Ծերակույտը:
Արքայական ժամանակաշրջաններում
Պատմել Սպարտակի ապստամբության մասին;
Սպարտակի ապստամբությունը
Ինչպես արդեն նշել ենք, համաշխարհային տերության ձևավորման ընթացքում ստրուկների թիվը Հռոմում շեշտակի աճել էր: Նրանք կատարումէին ամենածանր աշխատանքները և ապրում ամենասուղ պայմաններում: Դա տեղիք էր տալիս ապստամբությունների:
Հռոմեական ստրուկների ամենահզոր ապստամբությունը տեղի է ունեցել Ք.ա. 73–71 թ.: Այն սկսել են մի խումբ գլադիատորներ: Վերջին ներսստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ: Ղեկավարը Սպարտակն էր: Շուտով նրանց միացան հազարավոր այլստրուկներ: Շուրջ երեք տարի նրանք ավերում էին հռոմեական գյուղերն ու քաղաքները` պարտության մատնելով կառավարության զորքերին:
Միայն ուժերի գերագույն լարումով հռոմեացիները հաղթանակ տոնեցին ստրուկների նկատմամբ: Նրանք կոտորեցին ապստամբներիմեծամասնությանը, իսկ գերի ընկածներին կենդանի խաչեցին: Այդ դաժանությամբ պետությունը ցանկանում էր վախ ներշնչել բոլոր ստրուկներին:
Ապացուցել, որ Հռոմում հանրապետական կարգի ճգնաժամն անհաղթահարելի էր:
Ք.ա. II–I դարերի ճգնաժամը
Արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած: Չափավոր էր նաև ավագանու կենցաղը: Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջինգյուղացիությունը: Լեգիոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում:Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները ևզորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին:
Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող Աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը: Առաջնությունն անցավավագանուն և Ծերակույտին:
Ընկել էր նաև բանակի մարտունակությունը: Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր: Հռոմն փորձեց հեռատես գործիչներինհանգեցնել այն համոզման, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Առաջին քայլերն արեց Տիբերիոսը և Գայոսը: Ք.ա. 130-ից 120թվականներին նրանք հանդես եկան բարեփոխությունների ծրագրով:
Պահանջվում էր վերականգնել միջին գյուղացիությունը՝ հասարակական դաշտից հողակտոր տրամադրելով յուրաքանչյուր ցանկացողի,Աշխարհաժողովին վերադարձնել իշխանությունը, ստեղծել արհեստավարժ բանակ, Իտալիայի բոլոր դաշնակիցներին տալ հռոմեականքաղաքացու իրավունք: Ծերակույտը և ավագանին կատաղի դիմադրություն ցույց տվեցին: Տեղի ունեցավ զինված ընդհարումը, որի ընդհացքումզոհվեցին հազարավոր մարդիկ:
Գրաքոսների գործն ապարդյուն չանցավ: Նրանք հասցրին զգալիորեն վերականգնել միջին գյուղացիությունը: Շուտով իտալական դաշնակիցներնստիպեցին Հռոմին` ճանաչելու իրենց որպես լիիրավ քաղաքացիներ:
Ճգնաժամի հաղթահարման մեկ այլ փորձ ձեռնարկեց զորավար Կոռնելիոս Սուլլան Ք.ա. 82–78 թ.: Նա իր բանակով գրավեց Հռոմը և իրեն հռչակեցբռնապետ (դիկտատոր): Սուլլան նույնպես երազում էր վերադառնալ դեպի բարի անցյալ, Ծերակույտի դերն ընդլայնել ի հաշիվ Աշխարհաժողովի:Իսկ Ծերակույտն էր պետք էր ենթարկել բռնապետին:
Ընդդիմությանը վերջ տալու նպատակով սպանվեցին բռնապետի հազարավոր հակառակորդներ:
Սուլլայից հետո ծայրաստիճան սրվեց Հռոմի ներքին դրությունը:
Комментариев нет:
Отправить комментарий