Страницы

вторник, 23 мая 2017 г.

Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի բազում եկեղեցիներից մեկը և տեսավ խորանին նստած մի ժպտացող հոգևորականի:
- Ի՞նչու ես ժպտում,- հարցրեց նա:
- Որովհետև ես հասկացել եմ բանանների իմաստը,- պարկը բացելով և նեխած բանանները հանելով՝ պատասխանեց հոգևորականը:- Սա հենց կյանքն է, որ անցել է իր ուղին և չի օգտագործվել, ու հիմա արդեն շատ ուշ է:
Ապա նա իր պարկից մի ուրիշ բանան հանեց, որ դեռ կանաչ էր: Նա այն ցույց տվեց մարդուն և ապա դրեց պարկի մեջ:
- Սա այն կյանքն է, որ դեռ չի սկսել անցնել իր ուղին և սպասում է հարմար պահի:
Վերջապես նա հանեց իր պարկից մի հասուն բանան, մաքրեց ա յն և կիսելով տղամարդու հետ՝ ասաց.
- Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:
Այս պատվածքում գրողը ուզում է ցույց տալ, որ կյանքը կարելի է համեմատել ամեն ինչի հետ: Կարելի է համամետալ նույնիսկ անձրևի կաթիլների կաթալուն: Այստեղ նա այն նմանեցնում է բանանի , երբ կանաչ է ապա դա կյանք է ,որը դեռ չի սկսվել, երբ հասած է դա ներկան է, երբ նեխած է , դա այն պահն է ,երբ դու արդեն ծեր ես:

Комментариев нет:

Отправить комментарий