Տարբեր ժողովուրդների առասպելներում պատմվում է, թե ինչպես է մարդը ստեղծվել կենդանիներից: Օրինակ, Հարավային Ամերիկայի որոշ
հնդկացիական ցեղերում կար այսպիսի պատկերացում. մի ժամանակ
ապրել են մարդ-կենդանիներ, որոնցից էլ հետո ստեղծվել են մարդիկ, կենդանիները և թռչունները:
Քանի որ Ամերիկայում բազմաթիվ էին հնդկացիական ցեղերը, այդ պատճառով կային շատ առասպելներ: Դրանցից մեկում մարդու առաջացման մասին կա
այսպիսի պատմություն: Շատ ժամանակ առաջ երկիրը բնակեցված էր մորուքավոր մարդկանցով, նրանք շատ նման էին սպիտակ մարդկանց:
Այդ ժամանակ Արևը և Լուսինը ապրում էին երկրի վրա որպես ամուսիններ:
Արևն ու Լուսինը տեսնելով
,թե ինչպես են մարդիկ կռվում, բարձրացել էին երկինք: Որոշ ժամանակ անց, երկիր են ուղարկել մի մեծ կարմիր
աստղի՝ Մարս անունով, որը վերամարմնավորվել
է հսկայի: Մարսը ոչնչացրեց բոլոր չար մարդկանց, իսկ
նրանց փոխարեն կավից ստեղծեց նոր տղամարդու և կնոջ:
Աֆրիկայում եգիպտացիները և Ասիայում շումերները ևս վարկած ունեին
այն մասին, որ աստվածները կավից ստեղծել են մարդուն, որպիսի նա հնազանդ և առանց
հոգնելու աշխատի իրենց համար:
Հյուսիսի բնակիչներն ավանդություն
ունեին քարերից,
ոսկորներից և խոտից մարդկանց ստեղծած ագռավի մասին: Սիբիրի ժողովուրդները և Հյուսիսային Ամերիկայի բնակիչները
պահպանել են առասպելներ արջի մասին, որից մենք սկիզբ ենք առել: Նախնադարյան մարդիկ
արջին անվանոում էին «հայր», «ծերուկ», կամ «մայր», «տատիկ»: Հետաքրքիր առասպելներ են ստեղծել չուկչիները: Նրանք հավատում էին ,որ մարդիկ ստեղծվել են փոշուց:
Տունգուսները կարծում էին, որ առաջին մարդիկ առաջացել են կախարդական մեծ
ձեռնոցից: Պապուասները հավատում էին, որ մարդիկ ծագել են կենդանիներից:
Հնդկացիական ցեղերից մեկը պահպանում
էր ավանդություն այն մասին, որ առաջին մարդիկ դուրս են եկել
ձվից, որն ածել է զարմանահրաշ
թռչունը:
Հնդկաստանում գոյություն ունի առասպել այն մասին, որ Աստված Բրահման ստեղծել է Տիեզերքը, իսկ դրանից հետո ոգու ուժի շնորհիվ ստեղծել
է իր տղաներին, որոնք էին՝ Մարիչին,Ատրին,Անգիրասը,Պուլաստյան, Պուլահան, Կրատուն, Դակշան և Բհրիգուն: Նրանք դարձան աստվածների և մարդկանց նախահայրերը: Բրահման ևս դարձավ մարդկային տոհմերի
հիմնադիրը:
Չինաստանում ավանդություն է պահպանվում մարդկության նախամայր Նյույվա աստվածուհու
մասին: Նյույվան կեսով չափ կին էր, կիսով
չափ` օձ կամ վիշապ: Համաձայն հին առասպելի, Նյույվան ծնում էր մարդկանց որպես անձև և անօրգան զանգված: Առասպելական հերոսները օգնում էին նրան պատրաստել մարդկանց, ստեղծելով մարդկանց օրգաները, Շանպյանը՝
աչքերը և ականջները, Սանլինը՝ ձեռքերը: Այդ առասպելի ավելի ուշ տարբերակում Նյույվան ծեփում էր մարդկանց կավից:
Նա կավի զանգվածի մեջ պարան էր իջեցնում, հետո դուրս էր քաշում այն, նրան կպած կավի գնդիկներով: Հողի վրա ընկած գնդիկներից դուրս էին գալիս մարդիկ, որոնք սկիզբ տվեցին աղքատ տոհմերին: Նշանավոր և հարուստ տոհմերը ծագեցին
այն մարդկանցից, որոնց իր ձեռքերով ծեփել էր Նյույվան:
Комментариев нет:
Отправить комментарий