Страницы

вторник, 6 июня 2017 г.

Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո, ճանապարհ ընկանք դեպի լողավազան: Վայելեցինք մաքուր և զուլալ ջրում լողալու հաճույքը, տարբեր ջրային խաղեր խաղացինք: Վերադառնալով մայր դպրոց անցանք բույսերի խնամքին, մարմարյա սրահը ջրելու ընթացքում  նկատեցինք ,որ ծաղկել է սպացիֆիլիումը, որին հայերեն անվանում են ,,կանացի երջանկություն,,: Գույնզգույն ծաղիկներով զարդարված էին նաև պատշգամբները; Այնուհետև լրացրեցինք ստուգատեսների հայտերը: Ինտելեկտուալ տարբեր խաղեր խաղալուց հետո մասնակցեցինք <<հետաքրքրիր աշխարհագրություն>> դասընթացին, դասընթացից հետո շտապեցինք հեծանիվ քշելու:
Այսօր Հայաստան էր վերադարձել իմ դասընկերը՝ Տիգրան Հարությունյանը, նրան տեսնելով հասկացա թե ինչքան էի նրան կարոտել, նա մեզ հետ կլինի ճամբարի ողջ ընթացքում:














Комментариев нет:

Отправить комментарий