Ընթերցանություն
Հարուկի Մուրակամի՝ Է՛հ, բախտս չի բերում
Այս պատվածքում հեղինակը ուզում է ասել, որ կյանքում միայն երջանկություն չի հանդիպում, այլ այն ստեղծված է նաև դժվարությունների համար: Այս պատվածքում մի մարդու բախտ միքանի անգամ բերեց, բայց հետո նա հանդիպեց հազարավոր դժվարությունների: Մարդիկ հանդիպելով դժվարություններ պետք է փորձեն այն հաղթահարել, քանզի կյանքը ստեղծված էդժվարություններ հաղթահարելու համար:
Ստեղծագործական
Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ․․․
Ամեն մարդ իր կյանքում հանդիպում է տխուր և երջանիկ պահերի: Կան մարդիկ, որոնց կյանքում տխուր պահերը ավելի շատ են քան երջանիկ և հակառակն: Ամենատխուր պահերըկյանքում կարող են լինել սիրած մարդու կորուստը, վատ դեպքը ընտանիքի անդամների հետ և այլն: Այս պահերը պետք է կարողանալ հաղթահարել, որովհետև այդպես է որոշում մարդուուժը, և ամեն մարդուն հատույ են այդ պահերը: Երջանիկ պահերը պետք է կիսել ընտանիքի անդամների հետ, ընկերների, որպեսզի նրանք էլ ձեր նման երջանիկ լինեն և նրանք էլ կիսվենձեր հետ: Այդպես է ստեղծված կյանքը և պետք է տեսնել, լսել և կիսվել:
Գրաբար
Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝
եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
Զի ամենայն որ խնդրէ՛ առնու, եւ
որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
(Ղուկաս ԺԱ, 9-10)
տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է
նմա — նրան
Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար: Որովհետև, ով խնդրում է, վերցնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ:
2.Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն` որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:
(Մատթէոս Է, 13-14)
ընդ դուռն — դռնով
ընդ նա — նրանով
համարձակ — այստեղ` ընդարձակ, լայն
տանի — տանում է
ի կորուստ — դեպի կորուստ
բազումք — շատերը
անձուկ — նեղ
ի կեանս — դեպի կյանք
սակաւք — քչերը
դուռնն — այն դուռը
Մտեք նեղ դռնով, քանզի ընդարձակ է դուռը և լայն է ճանապարհը,որ տանում է դեպի կորուստ, և շատեր են, որ մտնում են դրանով: Քանի որ նեղ է դուռը և նեղ ճանապարհը, որը տանում է դեպի կյանք, և քչերն են, որ գտնում են այն:
3. Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. Եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ Ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցիլոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:
(Ծննդոց Ա, 1-4)
ի սկզբանէ — սկզբում
արար — արարեց, ստեղծեց
զերկին — երկինքը
աներեւոյթ — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց — անդունդների վրա
շրջէր — շրջում էր
եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ — եղավ
ետես — տեսավ
Սկզբում Աստված արարեց երկինքը և երկիրը:Եվ երկիրը անտեսանելի էր և անպատրաստ: Եվ անդունդերի վրա խավար էր, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով: Եվ Աստված ասաց՝թո լույս լինի, և լույս եղավ: Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է:
Комментариев нет:
Отправить комментарий