Ամեն տարի մարդիկ հավաքվում են իրենց տներում, որպեսզի նշեն մի հրաշք տոն, որի անուն է Ամանոր: Ամանորը ամեն մարդու աչքերում տարբեր է և այն ամեն մեկս կարող ենք նկարագրել այլ ձևով: Երեխաների աչքերում դա սովորաբար լինում է մի անձ, ով կատարում է իր երազանքները: Մեծահասկների աչքերում Ամանորը սովորաբար կապված է լինում ընտանիքի հետ և նրանց հետ այդ օրվա կազմակերպման: Բայց միևնույն բոլորը՝երեխաներ և մեծահասակներ հավաքվում են իրար հետ նշելու այդ տոնը: Այդ տոնի ընթացքում կազմակերպվում են հրավառություններ, որոնք մարդկանց ամեն այդ նոր տարին գեղեցկացնում է: Այդ օրը մարդիկ կատակում են, ուտում, խմում ՝ դիմավորում այդ տարին այնպես ինչպես նրանք են ցանկանում և դա իմ կարծիքով շատ լավ է: Բոլորս միշտ սիրով են զարդարում տոնածառերը, տունը, օջախը և դա մեզ լիցքավորում է՝լիցքավորում է դրական էներգիայով և մենք հպարտությամբ Ամանորին ասում ենք, որ այս տոնածառը մենք ենք զարդարել: Իմ կարծիքով Ամանորը հրաշք է, հրաշք տոն առանց, որի ես չեմ կարող պատկերացնել կյանքը:
Комментариев нет:
Отправить комментарий