Կարդալով այս պատվածքը ես հասկացա, որ հեղինակը ուզում է ասել, որ մարդու գեղեցկությունը կարող է քեզ գերել, բայց դու միշտ պետք է ուշադրությունդարձնես ոչ թե արտաքին գեղեցկությանը այլ հոգու գեղեցկությանը: Այս պատվածքում Լիլիթը ցանկանում էր Ադամին գերել, որ նա իր ամեն մի ցանկություն կատարի, բայց Աստված ստեղծեց Եվային, ով Ադամին դրեց ճիշտ ուղղու վրա: Հեղինակը ուզում է ասել, որ մարդիկ աշխարհում կան, որոնք քեզ համար վատն են ուզում, բայց դու պետք է հավատարիմ լինես ոչ թե նրանց, այլ քո հարազատներին, ընկերներ, բարեկամներին: Ամեն մարդ էլ այս աշխարհում ձգտում ունի իր շահերը միշտ առաջ դնելու, այդ ամենը նրանք կատարում են առանց ուշադրություն դարձնելու նրան թե նրանք ուրիշ մարդու են վատություն անում, խանգարում, հիասթափեցնում, այդ ամենից հեռու մնալու համար սկզից մարդը պետք է դատի իր և իր դիմացինի շահեր և հնարավորություներ, կատարելով այդքան նա հանգիստ կարող է իր ցանկություն անել, որովհետև նա իր դիմացինի էլ վատություն չի անի:
Комментариев нет:
Отправить комментарий