Страницы

четверг, 30 ноября 2017 г.

Հաջողությունը նմա՞ն է սանդուղքի


Հաջողությունը նման է սանդուղքի՝ մի օր  բարձրանում ես սանդուղքով, իսկ հաջորդ օրը՝  իջնում հենց նույն սանդուղքով։ Հաջողությունը կարող է հանդիպել մարդուն երկար տարիներ, բայց կարող է անհետանալ մեկ  օրում։ Հաջողությունը,  տվյալ մարդու համար լավ իրադարձությունների ամբողջությունն է։ Հաջողությունը ու կյանքը իրար շատ նման  են՝ երկուսն էլ անկանխատեսելի են։ Մարդու հաջողությունը հարաբերական է՝ մի մարդու համար կոնկրետ իրադարձությունը հաջողություն է, մյուսի համար՝ անհաջողություն։ Պետք է ժպտալ, ուրախանալ, երջանիկ լինել և կյանքում քեզ կհանդիպեն բազում հաջողություններ։

Комментариев нет:

Отправить комментарий