Վերլուծություններ
13.02.18
«Հայոց լեռներում»,
Այս բանաստեղծության մեջ հեղինակը ցանկանում է ասել, որ մեր երկիրը լեռներով պատված երկիր է, որում ամեն մի լեռ բնատագրում է ինչ-որ ժամանակաշրջան: Սուգի լեռ, կանաչ լեռ, արնոտլեռ, ամեն մեկը բնութարգում է մի ժամանակահատված, օրինակ՝կանաչ լեռը դա Հայաստանի ծաղկման ժամանակահատվածն էր, իսկ սուգի լեռը դա Հայաստանի տխրության ժամանակն էր:
15.02.18
«Հայոց վիշտը»
Այս բանաստեղծության մեջ հեղինակը ցանկանում է ասել, որ մեր երկիրը ապրել է բազում վշտեր, որոնցից ամենալուրջը և այն, որը մինչև այսօր հիշում են մարդիկ դա 1915 թվականինկատարված ցեղասպանությունն է: Մենք կորցրել ենք միլիոնավոր մարդկանց, որոնցից մի քանիսը կարող են լինել մեր բարեկամները: Այս ցեղասպանության վերաբերյալ Հ. Թումանյանը գրել էայնպիսի բանաստեղծությունը, որը կարդալուց արյունը մարդու մոտ սառսռում է, հիշելով այդքան մարդու տանջանքները, և այդքան մարդկանց կորուստը:
Շարադրություն
Ակնթարթն էլ բավական է, որպեսզի․․
Բոլորս էլ կարծում ենք, որ ինչ-որ վատ կամ լավ բան երկար ժամանակահատվածում է մեզ հասնում, կարծում ենք, որ անհնար է, որ հանկարծակի մեզ վատություն կամ լավություն լինի առանց պատճառի: Իմ կարծիքով ակնթարթն էլ բավական է, որպեսզի մեզ վատություն կամ լավություն լինի: Ակնթարթը դա ժամանակահատված է, որում մարդը կատարում է աչքի մեկ թարթում, և այդ ժամանակահատվածում մեզ կարող են դժվարություններ հանդիպել, որոնց պատճառով մենք կարող ենք կորցնել մոտիկ մեզ անցի, կամ հանկարձ երջանկանալ: Ակնթարթը հարաբերական բան է, ես տվեցի իմ կարծիքով ակնթարթ բառի սահմանումը, և հնարավոր է, որ դուք ինձ հետ համաձայն չլինեք:
Комментариев нет:
Отправить комментарий