Վարժություններ
Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկու-թյուններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից:

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյա-
կանը։
1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

5.Գրի՛ր հաճախ սխալ գործածվող այս բառերի ճիշտ ձևերը․
Հույսով եմ- հուսով եմ
տարեկետում-տարկետում
ընդամեն, ընդհակառակ-ընդամենը, ընդհակառակը
ամենալավագույն-լավագույն կամ ամենալավ
թռնել, փախնել, կպնել-թռչել, փախչել, կպչել
դառա, դառար, դառանք-դարձա, դարձար, դարձանք
վիրաբուժ, հոգեբուժ-վիրաբույժ, հոգեբույժ
թույլատվություն-թույլտվություն
բարյացկամ-բարյացակամ
դաստիրակ-դաստիարակ
նախագա-նախագահ
բարձրունք-բարձունք
6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։
Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին, առաջի) անգամ։
Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։
Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
Комментариев нет:
Отправить комментарий