Գաղափար
Թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդի կողմից ոչ բռնի
ուժի միջոցով անարդարությունների հանդեպ պայքար:
Ընթացք
1988 թվականին Չեխոսլովակիայում սկսվեց
առաջին բաց ընդդիմադիր տրամադրությունների դրսևորումը հասարակության մեջ: Առաջին դրսևորումը
հասարակության մեջ եղավ Բրատիսլավայում 1988 թվականի մարտի 25-ին (բոլոր մարդիկ
իրենց ձեռքերում մոմեր էին պահում), այդ ամենը կազմակերպված էր կաթոլիկ ակտիվիստների կողմից:
1989 թվականին հունվարի 15-24-ը կազմակերպվեցին եկեղեցու աջակցությամբ զանգվածային
ցույցեր: Ոստիկանությունը արձագանքեց այդ ցույցերին բռնի ուժով և ձերբակալություններով:
1989 թվականի աշնանը սկսվեց սոցիալիստական համակարգի
ապամոնտաժման գործընթացը, որն ուղեկցվեց զանգվածային ցույցերով: Նոյեմբերի
16-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ ուսանողների բողոքի երթ, որին մասնակցեց 300 մարդ:
Հանդիպման տեղ ընտրված էր Խաղաղության հրապարակը, որտեղից էլ նրանք գնացին СНП հրապարակ,
որտեղ այն ժամանակ գտնվում էր Կրթության Նախարարությունը:
Ցույցերն աստիճանաբար վերածվեցին հանրային քննարկումների Գվեզդոսլավա
հրապարակում, որից հետո ուսանողները ցրվում էին: Ժողովրդի պաշտոնական նպատակն էր բողոքել
բարձրագույն կրթության մասին օրենքների և ակադեմիական ազատության համար: Ցուցարարները
նաև պահանջում էին քաղաքական գործիչ Յան-Չարնոգուրսկույի ազատությունը, իրական ժողովրդավարություն,
շարժման ազատություն և այլն:
Հեղափոխության սկիզբը դարձան ուսանողական ցույցերը նոյեմբերի
17-ին: Սկզբում այդ ցույցերը անցկացվում էին միայն ուսանողներին կարգախոսներով, այդ
ցույցերին հաջորդեցին ոստիկանների դաժան բռնությունները:
Ժողովրդի համար վերջին կաթիլ դարձավ այն փաստը, որ ուսանողներից
մեկին ոստիկանությունը սպանել էր: Մահացավ ուսանող, որի անունն էր Մարտին Շպիդ: Ժամանակի
ընթացքում այդ գլխավոր իրադարձությունը Թավշա Հեղափոխության մեջ դարձավ թատերական,
այսինքն՝ դա իրականություն չէր, Մարտին Շպիդը չէր մահացել:
Նոյեմբերի 20-ին մայրաքաղաքի ուսանողները հայտարարեցին դասադուլ,
այդ ուսանողներին առաջին օրվանից աջակցեցին գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները
քաղաքում: Միևնույն ժամանակ Պրահայի կենտրոնում և այլ քաղաքներում սկսվեցին զանգվածային
ցույցեր (մայրաքաղաքում մարդկանց թիվը կազմում էր ամեն օր գրեթե
250000 մարդ): Այնուհետև ուսանողներին միացան մտավորականները և կոլեկտիվ
ձեռնարկությունների աշխատողները:
Նոյեմբերի 21-ին ընդդիմությանը աջակցում էր Չեխոսլովակիայի առաջին
տիկին, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆրանտիսեկ Թոմաշեկին:
Նոյեմբերի 23-ին աշխատողները միացան ուսանողներին, ովքեր
կազմակերպեցին Վացլասի հրապարակում բազմահազարանոց ցուցադրություն:
Ընդդիմության ճնշման տակ գտնվելով՝ նոյեմբերի 24-ին Չեխիայի
գլխավորած կուսակցությունը Միլոշ Յակշեմի գլխավորությամբ հրաժարական տվեց: Նոր գլխավոր
քարտուղար ընտրվեց Կարել Ուրբանեկը:
Ցույցերի հինգերորդ օրը հրաժարական տվեցին ЦК КПЧ բյուրոյի
բոլոր աշխատողները: Քանի որ նոր կառավարությունը
հրաժարվեց անվերապահորեն փոխանցել ընդդիմությանը իշխանությունը, ապա այդ հեղափոխությունը
անցավ հաջորդ քայլին: Նոյեմբերի 26-ին Պրահայում տեղի ունեցավ մեծ հանդիպում, հաջորդ
օրը սկսվեց ընդհանուր գործադուլ: КПЧ-ի ղեկավարները փորձեցին կապ հաստատել
այդ շարժման առաջնորդների հետ: Դեռ գարնանից միջնորդական ծառայություններ էին առաջարկվել
«Կամուրջ» նախաձեռնությանը:
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ դելեգացիաների հանդիպումը Չեխոսլովակիայում
և իշխող ժողովրդական ճակատի՝ ընդդիմության հետ: Կառավարության պատվիրակությունը ղեկավարում
էր Լադիսլավ Ադամեցը:
Հանդիպումից հետո որոշում է կայացվել վերացնել Կոնվենցիայում
ամրագրված Կոմունիստական կուսակցության առաջատար դերի մասին դրույթը: Նոյեմբերի 29-ին
պառլամենտը վերացրեց այդ կետը: Դեկտեմբերի 10-ին Չեխոսլովակիայի նախագահ Գուստաֆ Գուսաֆը
հեռացավ աշխատանքից, և ստեղծվեց Նոր կոալիցիա:
Ժամանակագրություն
Նոյեմբերի
16
Ուսանողի միջազգային օրը Սլովակիայի բարձրագույն դպրոցների և համալսարանների ուսանողները կազմակերպեցին
խաղաղ
ցույց Բրատիսլավայի կենտրոնում:
Սլովակիայի
կոմունիստական
կուսակցությունը
սպասում
էր
բախումների
և
ցույցերի
կազմակերպումը
դիտվեց
որպես
խնդիր
կուսակցության
համար:
Զինված
ուժերը
պատրաստ
սպասում
էին
ցույցից
առաջ:
Վերջում
սակայն
ուսանողները
քաղաքով
անցան
խաղաղ
և
պատվիրակություն
ուղարկեցին
Սլովակիայի
կրթության
նախարարություն`
ներկայացնելու
իրենց
պահանջները:
Նոյեմբերի 17
Նոյեմբերի 17-ի ուսանողների ցույցերի հուշարձան Պրահայում:
Երիտասարդների սոցիալիստական միությունը (Չեխոսլովակիայի
կոմունիստական
կուսակցության
թև)
կազմակերպեց
լայնածավալ
ցույց,
որպեսզի
նշեն
Ուսանողի
միջազգային
օրը
և
հարգեն
ուսանող
Յան
Օպլետալի՝ նացիստական
կառավարության
կողմից
սպանության
հիսունամյակը:
Երիտասարդ սոցիալիստների մեծ մասը դեմ էր կոմունիստական
վերնախավին,
սակայն
վախենում
էին
այդ
մասին
բարձրաձայնել:
Այս
ցույցը
համարձակություն
տվեց
շատ
ուսանողների
պաշտպանել
իրենց
տեսակետները:
Նրանք
քայլեցին
դեպի
Վիշեհրադ
գերեզմանատուն
և
այցելեցին Կարել
Հինեկ
Մախայի շիրիմին,
որից
հետո
պաշտոնապես
քայլերթն
ավարտվեց
Պրահայի
կենտրոնում`
ցույց
տալով
հակակոմունիստական
ցուցանակներ
և
վանկարկումներ:
Տեղի ժամանակով 19:30-ին ցուցարարներին կանգնեցրեց ոստիկանությունը
Նարոդնի
փողոցում:
Նրանք
փակեցին
փախուստի
բոլոր
ճանապարհները
և
գրոհեցին
ուսանողների
վրա:
Երբ
բոլոր
ցուցարարները
սկսեցին
ցրվել,
մասնակիցներից
մեկը`
գաղտնի
ոստիկանության
գործակալ
Լուդվիգ
Զիֆչակը,
պառկեց
փողոցում:
Զիֆչակը
ֆիզիկական
որևէ
բռնության
չէր
ենթարկվել,
նա
ձևացրել
էր:
Ոստիկանները
նրա
անվնաս
մարմինը
տեղափոխեցին
շտապօգնության
մեքենա:
Իրադրությունը դարձավ վտանգավոր, քանի որ մասնակիցները կարծեցին, որ ուսանողը
մահացել
է:
Սակայն
Դրահոմիրա
Դրաժկան
բացահայտեց,
որ
այս
ամենը
կեղծիք
է:
Դրաժկան
աշխատում
էր
քոլեջում
և
խոստովանեց
կեղծիքի
մասին
որոշ
մարդկանց
մյուս
օրը,
ներառյալ
լրագրող
Պետր
Ուհլի
կնոջը,
ով
Ժողովրդական
ռադիոյի
թղթակից
էր:
Այս իրադարձությունը միավորեց ժողովրդին և վերաճեց հեղափոխության: Նույն երեկոյան
ուսանողները
և
թատրոնի
դերասանները
համաձայնեցին
գնալ
պայքարի:
Երկու ուսանողներ այցելեցին վարչապետ Լադիսլավ Ադամեցին իր առանձնատանը
և
բացատրեցին
նրան,
թե
ինչ
է
տեղի
ունեցել
Նարոդնի
փողոցում:
Ռեալիստիկ
թատրոնը
հայտարարեց
գործադուլի
մասին
և
մյուս
թատրոնները
արագորեն
միացան:
Թատրոնները
բացեցին
իրենց
դռները
հանրային
քննարկումների
համար:
Պրահայի Կատարողական արվեստի ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ
Պրահայի
ուսանողները
հայտարարեցին
դասադուլ:
Այս
դասադուլին
միացան
Չեխոսլովակիայի
շատ
համալսարանների
ուսանողներ:
Պրահայի
թատրոնների
աշխատակիցները
և
դերասանները
սատարեցին դասադուլին:
Ուսանողները
և
թատերական
գործիչները
կոչ
արեցին
համընդհանուր
գործադուլի
նոյեմբերի
27-ին:
Պատրաստվեցին ձեռագործ պաստառներ: Քանի որ ամբողջ լրատվական դաշտը (ռադիո, հեռուստատեսություն և մամուլ)
ուղղակիորեն
վերահսկվում
էր
Կոմունիստական
կուսակցության
կողմից,
սա
հաղորդագրություն
հղելու
միակ
միջոցն
էր:
Երեկոյան Ազատ Եվրոպա ռադիոն հայտարարեց, որ մեկ ուսանող (անունը Մարտին Շմիդ) սպանվել է ոստիկանության կողմից նախորդ
օրվա
ցույցի
ժամանակ:
Չնայած
տեղեկատվությունը
չէր
համապատասխանում
իրականությանը,
այն
առաջացրեց
ճգնաժամ
և
ստիպեց
շատ
քաղաքացիների
միանալ
ցույցերին:
Արդյունքներ
Թավշյա հեղափոխության հաջողությունը ապահովված էր միջազգային
բարենպաստ իրավիճակների շնորհիվ (Բեռլինյան
պատի անկում և ԽՍՀՄ-ի վերակառուցում):
Նոր քաղաքական ուժերի հաղթանակը հանգեցրեց օրենսդիր ուժերի
վերականգման: 1990 թվականի հունիսին իրականացվեցին Դաշնային ժողովի ընտրությունները,
1990թ. նոյեմբերին՝ տեղական խորհուրդների:
Նախընտրական շրջանում Քաղաքացիական ֆորում և ОПН-ը փոխակերպվել
են շարժման և միացրել անկուսակցական քաղաքացիններին և մանր-մանր կուսակցությունները: Վերականգնված կուսակցությունը, ինչպես նաև նրանք, ովքեր խաղացել
են երկրորդական դեր, ծավալեց Քաղաքացիական ֆորում և ОПН հիմունքներով մրցակցային պայքարը:
1990 թվականին Չեխոսլովակիայում կար արդեն մոտ 40 կուսակցություն:
1990 թվականի մարտի 29-ին Դաշնային Ժողովը չեղյալ հայտարարեց
երկրի հին անվանումը՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, իսկ ապրիլին այն
փոխարինվեց նոր անվանումով՝ Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն: Սկսած
1993 թվականի հունվարի 1-ից՝ գոյություն ունեն երկու անկախ հանրապետություններ՝Չեխիան
և Սլովակիան:
Իմ կարծիք: Ժամանակակից օրերին Հայաստանում տեղի է ունենում
Թավշյա հեղափոխություն, քանի որ, ինչպես Չեխասլովակիայում տեղի ունեցող հեղափոխությունը,
այն սկսել են ուսանողները: Հայաստանում և Չեխոսլովակիայում տեղի ունեցող հեղափոխությունների
ընթացքում հեռացվել է իր պաշտոնից նախագահը, մեր դեպքում հեռացվել է վարչապետը: Նաև,
ինչպես այն հեղափոխությունը, այս մեկը սկսվել է փոքր՝ 300 հոգանոց խմբերից և հասել
մինչև 250000:
Աղբյուրներ՝
Комментариев нет:
Отправить комментарий