Страницы

понедельник, 1 октября 2018 г.

Փոխադրություն

Երկու ստրուկ են լինում, որոնցից մեկի անունը Եզոպոս էր: Մի օր նրանք վերադառնում էին իրենց տիրոջ՝ Քսանթոսի տուն՝ բերելով Քսանթոսի համար թուզ: Եզոպոսի ընկեր ստրուկը որոշում է ուտել այդ թուզը, և մեղքը գցել համր Եզոպոսի վրա՝ կարծելով, որ նա չի կարողանա բացատրել տիրոջը, որ ինքը չի կերել թզերը: Երբ վերջապես հասնում են տուն, Քսանթոսը ցանկանում է ստանալ իր թզերը: Ստրուկը ասում է տիրոջը, որ ճանապարհին այս թզերը կերել է Եզոպոսը: Եզոպոսը, հասկանալով, որ Քսանթոսը իրեն այդ արարքի համար կծեծի, վերցնում է իր կողքին դրված կժով ջուրը, այնքան է խմում, մինչև փսխում է, և ցույց է տալիս, որ ինքը չի կերել թուզը: Իր փսխումից հետո նա մատնացույց է անում երկրորդ ստրուկին՝ փորձելով ասել Քսանթոսին, որ նա էլ փորձի այդ ջուրը խմել: Ստրուկը խմում է այդ ջուրը, փսխում, և Քսանթոսը տեսնում է թզի մնացորդները։ Այդպիսով Քսանթոսը պատժում է երկրորդ ստրուկին:

Комментариев нет:

Отправить комментарий