* Գտիր համաձայնության սխալները, ուղղիր.
1. Նրանց միշտ, ամենուրեք և հաստատապես պետք են պատճառ ու նպատակ։
2. Լույսի շուրջը պտտվում են թիթեռնիկները, իսկ բաց պտուհանից ներս են հասնում ծաղիկների բուրմունքը։
4. Կան մարդկանց գոյության իմաստը քննող բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր՜ որոնցից առանձնանում է «Կորուսյալները»։
5. Որպես մարդ՝ նա հարգված էր՜ բայց որպես բժիշտ՝ նրան այնքան էլ չէին սիրում։
6. Ուղեգրի արժեքի մեջ մտնում է նաև նախաճաշն ու ընթրիքը։
8. Ամեն մեկը չի կարողանա այդպես արտահայտել իր մտքերը։
10. Բոլոր տները և հիվանդանոցները ներկված էին սպիտակ գույներով և զարմացնում էին իրենց մաքրությամբ։
11. Գործակալությունում ընդունվում է տոմսերի նախնական պատվերներ։
13. Ստուգումներին կմասնակցի կա՛մ Հակոբը, կա՛մ Եվան։
15. Համակարգչի առջև երկար նստելուց տղայի աչքերը ցավում էին:
* Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրո՛ւ անուղղակի, հետևիր կետադրությանը։
Սուրենը ասաց, որ ինքը չի առարկում, այդ մասին ես հայտնեմ եղբորդ:
Նա ասացը Հորը, որ ինքը տանը կմնա մինչև նա աշխատանքից գա:
Սմբատը հարցրեց իր հյուրին, թե նա երբ է վերադարձել, և ինչ պիտի անեն իրենք նրանց օգնելու համար:
Այն ժամանակ ես քեզ ասացի, որ ինչքան էլ փորձես ճնշել ինձ, ես խիղճս երբեք չեմ կորցնի:
Ոստիկանը ասաց, որ նա իր գործը ավարտել է և պետք է հիմա օգնի իրեն:

Դու տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ նա վերցնի իրերը, հեռանա այդտեղից և այլևս չփորձի անհանգստացնել ձեզ:
Տանտերը ասաց Սուրենին, որ այսօրվա իր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են և դրանք զարմացնում են իրեն և իր հյուրերին:
* Որտեղ հարկավոր է, և-ից առաջ ստորակետ դի՛ր.
1. Նա զգում էր, որ այլևս չի տեսնելու հարազատ դարձած այդ մարդուն և սիրտը ճմլվում էր։
2. Ոստիկանները ժամանեցին կեսօին ,և ամբողջ գյուղը տակնուվրա անելուց հետո գտան Մարգարին։
3. Մենք շատ բան ենք կորցրել պատմության քառուղիներում և կորցրածը գտնելու համար դեռ շատ պիտի դեգերենք։
4. Հանկարծ փայլատակեց ինչ-որ լույս ,և շրջապատը լուսավորվեց։
* Դասավորիր պարբերությունները տրամաբանական հաջորդականությամբ.
4. Լեգենդները պատմում են, որ հազարամյակներ առաջ Հելլադայի քաղաքներով ու գյուղերով թափառում էր կույր ասացող Հոմերոսը։ Նալսում ու հիշողության մեջ էր պահում ժողովրդական ավանդությունները, ճակատամարտերի, նետաձգության մրցություններիպատմություններրը, կիսաստված-կիսամարդ հերոսների քաջագործությունների մասին պատմող առասպելները։ Հետագայում դրանցհիման վրա նա ստեղծեց «Իլիական» և «Ոդիսական» պոեմները։
3. Էգեյան ծովի ալիքների նման սահուն հոսում էր հոմերոսյան երգը։ Պոետի ժամանակակիցները հավատացած էին, որ նրա երգիցապառաժները կյանք են առնում։ սանձահարվում են վայրի գազանները, և աստվածներն են, որ, նախանձից դրդված, կուրացրել են նրան։
1. Մարդաշատ հրապարակնեում ու շուկաներում, հմայված ունկնդիրներով շրջապատված, հնչեցնելով կիֆարայի լարերը, Հոմերոսը,երգելու պես ծոր տալով արտասանում էր իր պոեմները։ Եվ ունկնդիրների առջև վերակենդանանում էին Իլիոնի (այդպես էին անվանումՏրոյա քաղաքը) և իրենց սևակող նավերով տրոյացիներին հնազանդեցնելու եկած հույների տասնամյա արյունահեղ պատերազմիհերոսական պատկերները։
2. Մեծ էր Հոմերոսի փառքը։ Այդ պատճառով էլ հունական յոթ քաղաքներ վիճում էին նրա ծննդավայրը կոչվելու պատվին արժանանալուհամար։
* Տրված են հունգարերեն գոյականներ և դրանց բոլորի հայերեն թարգմանությունները՝ անկանոն հերթականությամբ.
* ա) հունգարերեն բառերի դիմաց գրիր դրանց հայերենները (առանց համացանցը ըգիագործելու)։
* բ) բացատրիր լուծման տրամաբանությունը։
nyírfa, körte, almák, körtefa, nyírfák, alma, almafa
կեչի, տանձ, խնձորենի, խնձոր, կեչիներ, խնձորներ, տանձենի։
Комментариев нет:
Отправить комментарий