Կարդա տեքստը։
Տարբեր գույներով ներկիր գոյականներն ու բայերը։
Շարադրիր՝ ըստ այս տեքստի ինչո՞վ է պայմանավորված մարդու ինքնագնահատականը։
Ինքնագնահատական
Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ինքնագնահատականի մեխանիզմը բացահայտող մի գիտափորձ է արվել։ Սկզբում սոցիոլոգները առաջարկել են մի խումբ երիտասարդներիլրացնել ընդհանուր զարգացածությունը որոշող մի քանի շատ պարզ հարցարաններ։ Փորձարկվողները հեշտ գլուխ են բերելհանձնարարությունը, որից հետո նրանց հրավիրել են մի սենյակ, ուր երիտասարդ կանայք են։ Թեստը հաջող լրացրածները, այսինքն՝գիտափորձի բոլոր մասնակիցները, հեշտությամբ ծանոթացել են ամենագեղեցիկ աղջիկների հետ։
Երիտասարդների հաջորդ խմբին նույնպես առաջարկել են հարցարան լրացնել, բայց այս անգամ՝ զգալիորեն բարդացված։ Ոչ ոք գլուխ չիհանել առաջադրանքից։ Աղջիկների հետ հանդիպելիս համարձակվել են զրույցի բռնվել նրանցից համեմատաբար ավելի քիչ հմայիչներիհետ։
Աղջիկների հետ կատարած գիտափորձի արդյունքը նույնն է եղել։ Եթե աղջիկները հաջողությամբ հաղթահարում են հեշտ հարցարանը,անվարան ծանոթանում են ամենահմայիչ երիտասարդների հետ և արհամարհանքով վերաբերվում նրանց, ում համարում են իրենցուշադրությանն անարժան։
Այսպես, հասարակ փորձի միջոցով հնարավոր է շահագործել ինքնագնահատականը։ Ամեն մարդ ստանում է լավ կամ վատ գնահատականհասարակությունից, որի ներսում ապրում է։ Նրա ինքնագնահատականը մեկ բարձրանում, մեկ իջնում է՝ կախված դրվատանքից կամնախատինքից։ Եթե ուզում եք իրոք ազատ մարդ լինել, պիտի հաղթահարեք կախումը «աղել-յուղելուց» և ինքներդ ձեզ միավորներ տաք։ Այդդեպքում ինքնագնահատականը բարձրացնելու համար կարելի է ռիսկի գնալ, փորձել ինչ-որ իրոք դժվար մի բան անել՝ հասկանալու համար, թե ինչի եք ընդունակ։ Բայց չարժե առանձնապես տրտմել, եթե հանկարծ ձախողեք։ Հաղթանակը, բացի ձեր տաղանդից, շատ ուրիշհանգամանքներով էլ է պայմանավորվում։ Այնպես որ հարկավոր է տոնել ոչ թե հաղթանակը, այլ այն, որ դուք խիզախել եք ռիսկի գնալ։

Комментариев нет:
Отправить комментарий