Գտիր տրված հարցերի պատասխանները տեքստում։
1 Երբ Դավիթը մնում է առանց ծնողների, նրան դժվարանում են պահել Սասունում և ուղարկում են Մսըր՝ Իսմիլ խնթունի մոտ։ Ո՞վ է Դավթին Մսըր տանում։ Ի՞նչ հանձնարարություն է ստանում
տանողը
և
ինչպես
է
կատարում
այդ
հանձնարարությունը։
Քուռկիկ Ջալալին Ձենով
Հովանի կողմից հանձնարարություն է ստանում, Դավիթին ապահով տեղափոխի Մսըր, և Քուռկիկ
Ջալալին Դավիթին տեղափոխում է Մըսր և հետ է վերադառնում, Մըսրա Մելիքը սկզբում ուզում
է նրան բռնել, բայց չի հաջողվում:
2.Ինչո՞վ է սնվում Դավիթը Մսրում։ Ո՞ւմ առաջարկն էր դա։
Դավիթը սնվում էր Սասունից ուղարկած կաթով, յուղով և կարագով, որովհետև Մըսրա
Մելիքը ասում էր, որ Սասունը շատ հարուստ երկիր է:
3 Մսրա Մելիքը
գիտեր,
որ
Դավիթն
իր
եղբայրն
է։
Ինչո՞ւ
է
որոշում
սպանել
նրան։
Դավիթը երբ բռնեց Մելիքի գուրզը, Մելիքը հասկացավ, որ Դավիթի փառքը կարող
է անցնել իր փառքից, որովհետև նա իր փոքր հասակով կարողացավ բռնել նրա գուրզը:
4 Ինչպե՞ս
է
պատահում,
որ
Դավիթը
վառում
է
լեզուն
ու
դրանից
հետո
դառնում
թլոր՝
թոթովախոս։
Երբ Մելիքը ուզում
էր Դավիթին սպանել, նրան առաջարկ են անում, դնել սեղանին ոսկի և կրակ եթե Դավիթը վերցնի
ոսկին նշանակում է նա խելացի է, և նրան պետք է սպանել, եթե նա դիպչի կրակին նշանակում
է նա դեռ հիմար է և նրան պետք չի սպանել: Դավիթը ուզում էր ոսկին վերցնել, երբ երկնքից
հրեշտակ իջավ և նրա ձեռքը թեքեց կրակի կողմը: Եվ Դավիթը ձեռքը վառեց, դրեց բերանը ու
լեզուն վառեց:
5 Ինչպե՞ս
է
պատահում,
որ
Դավթին
ուղարկում
են
հետ՝
Սասուն։
Ի՞նչ
խարդավանք
էր
պատրաստել
Մսրա
Մելիքը
Դավթի
նկատմամբ,
և
ինչ
վախճան
ունեցավ
այդ
խարդավանքը։
Դավիթին ուղարկում են Սասուն, որովհետև Մելիքը չէր ուզում, որ Դավիթը շարունակեր
ապրել Մսըրում, և երկու փահլևան է նրա հետևից ուղարկում, որպեսզի ճանապարհին սպանեն:
Նրանք ամբողջ ճանապարհին Դավիթին ուտելու բան չեն տալիս, և երբ մի հատ կամուրջի մոտ
են հասնում ասում են Դավիթին, որ նա գնա ջուր խմի գետից: Այդ ժամանակ նրանք ուզում
էին Դավիթին գցել կամուրջից, բայց Դավիթը նկատեց նրանց, և նրանք տուժեցին:
6 Սասունում
գիտեին,
որ
Դավիթը
վերադառնում
է։
Ո՞վ
էր
տեղեկացրել։
Տեղեկացրել էին բոլորին փահլևանը։
7 Ինչո՞վ էր Դավիթն զբաղվում Սասունում։ Հորեղբայր Օհանն ի՞նչ գործի դրեց Դավթին։
Սկզբում, երբ Դավիթը նոր էր եկել Սասուն, նա խաղում էր երեխաների հետ, որոնցից որոշ հետ նա կռվում էր, և այդ երեխաների գլուխը ծռում: Այդպիսով ժողովուրդը եկավ Հովանի մոտ, որն էլ առաջարկեց Դավիթին զբաղվել հովվությամբ:
8 Ինչո՞ւ որոշեցին, որ Դավիթն, ավելի լավ է, հովվություն չանի։
Ժողովուրդը որոշեց, որ Դավիթը ավելի լավ է հովվություն չանի, որովհետև նա քաղաք էր բերում գելերի, արջերի, աղվեսների և նապաստակների:
9 Սասունում Դավթին ծուռ՝ գիժ էին համարում ու առանձնապես չէին սիրում։ Ի՞նչ միջադեպ եղավ, որ դարձավ բոլորի սիրելին։
Հարիսայի տոնի ժամանակ դևերը գողացել էին կովերին, այդ իմանալով Դավիթը մի ուժգին գոռաց և դևերը լսելով այդ ձայնը, ցանկացան ծառայել Դավիթին: Դավիթը սպանեց այդ դևերին, գտավ ոսկի և արծաթ բաժանեց այն ժողովրդին, իսկ իրեն վերցրեց ընդհամենը մի ձի:
10 Մհերի հիշատակը վառ պահելու համար Դավիթն ի՞նչ կարևոր գործ է անում։ Ո՞ւմ է պահակ կարգում և ինչ հանձնարարություն է տալիս։
Դավիթը որոշում է կառուցել Մարութա Բարձր Աստվածածինը, և իր հոր համար պատարագ մատուցել: Վանքին Դավիթը պահակ կարգեց Չարբահար Քամուն ևհանձնարարեց, եթե գա ուխտավոր մարդ թող դուռը բացեն և հաց տան։
11 Երբ Կոզբադինը գալիս է Սասուն և յոթ տարվա հարկ պահանջում, Դավիթը գնում է սարերը՝ որս անելու։ Ինչպե՞ս է պատահում, որ հենց սկզբից տեղյակ չիլինում հարկահաններից։
Հենց Կոզբադին գնում է Հովանի մոտ ցանկանալով ստանալ յոթ տարվա հարկ, Հովանը ուղարկում է Դավիթին որսի, որպեսզի նա չծեծի Կոզբադիի զորքին:
12 Մի անգամ Վերգոն, Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը հարբեցնում են Դավթին։ Ինչո՞ւ են նման բան անում և ինչպե՞ս է դա հաջողվում։
Դավիթը Կոզբադիի զորքեր ջարդեց, և դրանից հետո Մսրա Մելիքը որոշում է զորք հավաքել և գնալ կռվել Դավիթի հետ: Մելիքը նամակ է գրում Դավիթին հայտարարելով պատերազմ: Այդ նամակը սկզբում տեսնում են Վերգոն, Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը, որոշելով հարբեցնել Դավիթին, որպեսզի նա կռիվ չանի Մելիքի դեմ: Դավիթին ասում են, որ եթե դու այդ գինին չխմես, ուրեմն դու Մհերի տղան չես, դու բիջ ես:
13 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն իմանում է հոր զենք-զրահի և ձիու մասին։
Երբ Դավիթը իմանում է Մելիքի գալու մասին, նա նետ-աղեղ է վերցնում պատերազմ գնալու համար: Պառավը տեսնելով Դավիթի նետ ու աղեղը ծիծաղում է իր վրա, ասելով որ նա չի կարողանա հաղթել Մելիքին այդ նետ ու աղեղով, և պատմում է Մհերի զենք-զրահի և ձիու մասին:
14 Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Դավթին։ Է՞լ ում էր ճիշտ այդպիսի փորձության ենթարկել։
Ձին ասում է Դավիթին, որ իրեն սարերով կտա, կտանի արևի մոտ կվառի, բայց Դավիթը այդ խոսքերից չի վախենում: Այդպիսի փորձության է ենթարկվել Սանասարը:
15 Ո՞վ է իր սգից դուրս գալիս, Երբ Դավիթը հեծնում է Քուռկիկ Ջալալին։
Սգից դուրս է գալիս Դեղձուն Ծամը, երբ Մհերը սազը նվագեց:
16 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն ուզում է Քուռկիկ Ջալալին սպանի։ Դավթի ո՞ր հատկանիշի մասին է այդ միջադեպը խոսում։
Քուռկիկ Ջալալին տանում է Դավիթին կաթնաղբյուր, որտեղ տեղի ունեցով ինչ-որ միջադեպ, որից հետո Դավիթը ասում է Քուկիկ Ջալալուն, որն նա չի կարող իր գլխի վրայով ցատկել, և ջարդում է ձիու կողաշարը: Այդ ամենը խոսում է Դավիթի շուտ բռնկվելու մասին:
17 Երբ տեսնում է Մելիքի անհամար զորքը, Դավիթը մի պահ երկմտում է։ Ո՞վ է ոգևորում նրան և աջակցություն խոստանում։
Նրան աջակցում և ոգևորում է Քուռկիկ Ջալալին, ասելով որ նա մի կողմից, իսկ Դավիթը մյուս կողմից կջարդեն Մելիքի զորքը:
18 Ի՞նչ առաջարկ է անում Դավթին Իսմիլ խաթունը Մելիքի սպանվելուց հետո։ Ի՞նչ է դրան պատասխանում Դավիթը։
Իսմիլ խաթունը առաջարկում է Դավիթին, որ նա դառնա Մսըրի իշխան, բայց Դավիթը մերժում է, ասելով որ չի խառնի իր արյունը:
19 Մի անգամ կամրջի վրա Քեռի Թորոսը երկու աշուղների պատուհասում է, նրանց գործիքները ջարդում, նրանց էլ պատվիրում հեռանալ Սասունից։ Ինչո՞ւ էայդպես վարվում։
Նրանք եկել էին Դավիթի մոտ Խանդութին գովել, որպեսզի Դավիթը գնա իրեն առնի: Քեռի Թորոսը խաբում է ասելով, որ Դավիթը ինքն է, և որոշում ջարդել այդ աշուղներին:
20 Ի՞նչ փորձություն է Դավիթը հաղթահարում Խանդութին կին առնելու համար։ Ինչո՞ւ է Խանդութի հետ ամուսնանալը Դավթի համար հոգու մեղք։
Խանդութին հավանող 40 փահլևան կա, որոնք ցանկանում էին Խանդութին առնել: Դավիթը հենց առաջին օրում տեսնում է Խանթուդին, և փահլևաները ցանկանում են խմեցնել Դավիթին և սպանել իրեն: Դավիթը բոլորին սպանում է և ամուսնանում Խանդութու հետ, բայց այդ ժամանակ Դավիթը ամուսնացած էր Չմշկիկ Սուլթանի հետ:
21 Ինչպե՞ս է վախճանվում Դավիթը։ Դրանից հետո ինչպե՞ս են իրենց պահում Վերգոն ու Խանդութ խանումը։
Դավիթին սպանում է Չմշկիկ Սուլթանի երեխան, որը ի դեպ Դավիթի աղջիկն էր՝թունավոր նետով: Դավիթը ցավից գոռում է սպանելով այդ աղջկան: Վերգոն առաջարկում է Խանդութին ամուսնանալ իր հետ, բայց Խանդութը մերժում է, ասելով որ առանց Դավիթ իր կյանքը անիմաստ է, և ինքնասպան լինում:
Комментариев нет:
Отправить комментарий