1. Ցույց տուր ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը (որ դրվագից է երևում)
Ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը երևում է այն հատվածում, որտեղ նա պարկում է երդիկի պատուհանի կողքը, որպեսզի լսի ռաբբիների դասախոսությունը:
2. Ցույց տուր ռաբբի Հիլելի համբերատար լինելը։
Նա համբերատար է, քանզի նա կարողանում էր համբերել նույնիսկ ամենաանիմաստ հարցերին, որոնք տրվում էին իրեն այլ մարդկանց կողմից:
3. Ցույց տուր ռաբբի Հիլելի իմաստուն լինելը։
Նա իմաստուն էր այն պատճառով, որովհետև գրագետ պատասխանում էր, նույնիսկ ամենաանիմաստ հարցերին, և համբերատար էր: Համբերությունը գալիս էտարիների ընթացքում և եթե մարդ համբերություն ունի նշանակում է ինքը իմաստուն է
4. Դուրս գրիր այն բառերը, որոնց ծանոթ չէիր կամ ուրիշ իմաստով գիտեիր։
Երդիկ-տան կտուրի մեջ թողած բացվածք
5. Բնութագրիր ռաբբի Հիլելին՝ որպես փիլիսոփայի. ա) սահմանիր՝ ինչ բան է փիլիսոփան, բ) ռաբբի Հիլելն իր որ հատկանիշներով է համապատասխանումփիլիսոփայի սահմանմանը, գ) Ինչպես է ռաբբի Հիլելի կերպարն ազդում շրջապատի մարդկանց և նրա մասին ընթերցողների վրա, դ) քո վերաբերմունքը՝ ռաբբիՀիլելի նկատմամբ, ե) շրջասացությամբ անվանիր ռաբբի Հիլելին
Ռաբբի
Հիլելը կյանքի և բնության ուսուցիչ էր: Նա սովորելու համար պատրաստ էր վտանգել
նույնիսկ իր սեփական կյանք: Այդ հատուկ ունակության համար կյանքի իրեն պարգևատրում
է և դարձնում փիլիսոփա: Բոլորը ցանկանում էին ռաբբի Հիլելին ստիպել զայրանալ տալով
տարբեր անիմաստ հարցեր, բայց ինչպես փիլիսոփային հատուկ նա ուներ համբերություն,
որը ձեռք էր բերել տարիների ընթացքում, և այդ համբերությունը դարձրեց իրեն իսկական
կյանքի ուսուցիչ: Իմ կարծիքով ռաբբի Հիլելը ամենաիմաստուն մարդկանցից էր, որովհետև
նա կարողանում էր մեկ ամբողջական ինֆորմացիայից վերցնել ամենակարևոր հատվածը և
փոխանցել այն ուրիշներին: Ռաբբի Հիլելը իմաստության արարիչ էր:
Комментариев нет:
Отправить комментарий